https://arm.sputniknews.ru/20230301/marti-1i-zvoheri-hishataky-haverzhacnvogh-hushardzany-bacvec-nerka-e-naev-pashinjany-56079492.html
Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը բացվեց. ներկա էր նաև Փաշինյանը
Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը բացվեց. ներկա էր նաև Փաշինյանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մարտի 1-ի պայքարն ու զոհողություները հասել են իրենց նպատակակետին։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T12:17+0400
2023-03-01T12:17+0400
2023-03-01T15:41+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մարտի 1
հուշարձան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56077612_0:100:1600:1000_1920x0_80_0_0_46237f00b832f01cdaca536da67002c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում ընթանում է Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ՀՀ վարչապետի խոսքով` Մարտի 1-ն իրականում 2008 թվականի ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր։«Մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն։ Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար», - ասաց Փաշինյանը։ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակըՆշենք, որ «Ազդեցություն և հակազդեցություն» քանդակի հեղինակն Ալբերտ Վարդանյանն է։Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56077612_0:0:1600:1200_1920x0_80_0_0_dec397db183e9f4f50913d4702df233e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մարտի 1, հուշարձան
հայաստան, նիկոլ փաշինյան, մարտի 1, հուշարձան
Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը բացվեց. ներկա էր նաև Փաշինյանը
12:17 01.03.2023 (Թարմացված է: 15:41 01.03.2023) Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մարտի 1-ի պայքարն ու զոհողություները հասել են իրենց նպատակակետին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում ընթանում է Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Մարտի 1-ը սգի օր չէ, իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց Մարտի 1-ն ավելի լայն համատեքստ ունի: Այդ օրը զոհված մեր եղբայրների կյանքի պայքարի խորհուրդը բոլորովին այլ բանի մասին է։ Մարտի 1-ի պայքարն ու զոհողություները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը արդեն իսկ շրջված էջ է որին վերադարձ այլևս չի լինելու։ Դրա երաշխավորը ՀՀ ժողովուրդն է»,– հայտարարեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով` Մարտի 1-ն իրականում 2008 թվականի ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր։
«Մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն։ Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։
Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։