https://arm.sputniknews.ru/20230301/marti-1-i-gvortsvov-pashinjani-khvostacats-bacahajtumn-ajdpes-el-teghi-chunecav-zhvoghvovurd-56073012.html
Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»
Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է` Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման, այլ ոչ թե այդ առիթով արձան տեղադրելու խոստումով։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T10:36+0400
2023-03-01T10:36+0400
2023-03-01T10:39+0400
հայաստան
«մարտի 1»-ի գործը
մարտի 1
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1755/71/17557146_0:0:1600:901_1920x0_80_0_0_a51672002532f34624806fddbbd34163.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 2008 թվականի արյունալի մարտի 1-ից 15 արի անց Երևանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեև Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ ասուլիս էր հրավիրել, ամենայն լրջությամբ հայտարարեց` հստակ ապացույցներ կան, որ Տիգրան Աբգարյանը հատուկջոկատայինների կողմից է սպանվել, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն արտակարգ դրություն էր մտցրել երկրում։«Բայց որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար… Մեր վերսիան է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածք է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Այս փաստը հիմնավորված է նախաքննության տվյալներով»,– լրատվամիջոցը հիշեցնում է Սասուն Խաչատրյանի ասածը:Օրաթերթն ընդգծում է, որ առ այսօր այդ հիմնավորման մասին հանրությունը ոչինչ չգիտի, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ դատավճռով ամբողջությամբ ազատվել է Մարտի 1-ին առնչվող բոլոր մեղադրանքներից։Թերթը որպես օրինակ հիշեցնում է նույն ասուլիսից մեկ այլ դրվագ, երբ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ ՊՆ պահեստից համազգեստներ են բաժանվել օլիգարխների թիկնազորներին։«Այս օրվանից անցել է 5 տարի, սակայն Սասուն Խաչատրյանը չի հայտարարել, թե ովքեր էին այդ օլիգարխները, որոնք իրենց թիկնազորին հագցրել էին համազգեստ և բաց թողել ժողովրդի մեջ: Ավելին՝ այդ օլիգարխներից որոշների հետ ուժային կառույցների շատ ղեկավարներ տարբեր պետական միջոցառումների են մասնակցել»,–նշված է հրապարակման մեջ։Օրաթերթն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ո՛չ Սասուն Խաչատրյանը, ո՛չ նախկին դատախազ Արթուր Դավթյանը, ո՛չ էլ գործող դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով որևէ սպանություն չեն բացահայտել: Որևէ մարդասպան չի հայտնվել ճաղերի հետևում:Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։Մարտի 1-ի գործերը քննած դատավորները կարող են պատասխանատվության ենթարկվել. նոր օրինագիծՄարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։Աննա Վարդապետյանը փոխել է «Մարտի 1»–ի գործով հսկող դատախազին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1755/71/17557146_180:0:1600:1065_1920x0_80_0_0_8233c48a8b83cce830bede0b75566447.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «մարտի 1»-ի գործը, մարտի 1, նիկոլ փաշինյան
հայաստան, «մարտի 1»-ի գործը, մարտի 1, նիկոլ փաշինյան
Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»
10:36 01.03.2023 (Թարմացված է: 10:39 01.03.2023) Թերթը գրում է` Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման, այլ ոչ թե այդ առիթով արձան տեղադրելու խոստումով։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 2008 թվականի արյունալի մարտի 1-ից 15 արի անց Երևանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեև Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ ասուլիս էր հրավիրել, ամենայն լրջությամբ հայտարարեց` հստակ ապացույցներ կան, որ Տիգրան Աբգարյանը հատուկջոկատայինների կողմից է սպանվել, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն արտակարգ դրություն էր մտցրել երկրում։
«Բայց որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար… Մեր վերսիան է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածք է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Այս փաստը հիմնավորված է նախաքննության տվյալներով»,– լրատվամիջոցը հիշեցնում է Սասուն Խաչատրյանի ասածը:
Օրաթերթն ընդգծում է, որ առ այսօր այդ հիմնավորման մասին հանրությունը ոչինչ չգիտի, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ դատավճռով ամբողջությամբ ազատվել է Մարտի 1-ին առնչվող բոլոր մեղադրանքներից։
«ՍԴ-ն համարեց, որ առաջադրված հոդվածը եղել է ապօրինի: Սա միակ ապտակը չէր, որ հասցվեց Սասուն Խաչատրյանին: Նա իր պաշտոնավարման ընթացքում միշտ, հատկապես «Մարտի 1»-ի գործով արել է տարբեր հայտարարություններ, որոնք հետագայում պարզվել են` սուտ էին կամ չհիմնավորված»,–գրում է լրատվամիջոցը:
Թերթը որպես օրինակ հիշեցնում է նույն ասուլիսից մեկ այլ դրվագ, երբ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ ՊՆ պահեստից համազգեստներ են բաժանվել օլիգարխների թիկնազորներին։
«Այս օրվանից անցել է 5 տարի, սակայն Սասուն Խաչատրյանը չի հայտարարել, թե ովքեր էին այդ օլիգարխները, որոնք իրենց թիկնազորին հագցրել էին համազգեստ և բաց թողել ժողովրդի մեջ: Ավելին՝ այդ օլիգարխներից որոշների հետ ուժային կառույցների շատ ղեկավարներ տարբեր պետական միջոցառումների են մասնակցել»,–նշված է հրապարակման մեջ։
Օրաթերթն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ո՛չ Սասուն Խաչատրյանը, ո՛չ նախկին դատախազ Արթուր Դավթյանը, ո՛չ էլ գործող դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով որևէ սպանություն չեն բացահայտել: Որևէ մարդասպան չի հայտնվել ճաղերի հետևում:
«Թեև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում են Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան տեղադրել, բայց պետք է ընդգծել, որ Փաշինյանը իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման, այլ ոչ թե այդ առիթով արձան տեղադրելու խոստումով»,– եզրափակում է պարբերականը։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։