https://arm.sputniknews.ru/20230301/hunastani-transpvorti-nakharary-hrazharakan-e-tvel-gnacqneri-vtaric-hetvo-56116089.html
Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո
Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T18:35+0400
2023-03-01T18:35+0400
2023-03-01T18:44+0400
հունաստան
գնացք
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56115389_0:116:1600:1016_1920x0_80_0_0_af4b11a3185f56f95d9fe7abc9ddd6d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո՝ ասելով, որ ընդունում է միջադեպի քաղաքական պատասխանատվությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Կարամանլիսն ասել է, որ կառավարությունը հունական երկաթուղին ընդունել է «21-րդ դարին ոչ հարիր» վիճակում։Նրա խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Եվ ինքն իր պարտքն է համարում դա անել որպես զոհված մարդկանց հիշատակի հանդեպ հարգանքի նվազագույն նշան՝ «ստանձնելով Հունաստանի պետական ու քաղաքական համակարգի վաղեմի սխալների պատասխանատվությունը»։Կարամանլիսը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։Հիշեցնենք` այսօր կեսգիշերին Հունաստանի Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, վերջին տվյալներով` մահացել է 36 մարդ, տուժածների թիվը մոտ 130 է, որոնցից 72 հոսպիտալացվել են: Զոհվածների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56115389_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d65af7c23d86ec3a4f6665c2b1670dc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, գնացք, հրաժարական
հունաստան, գնացք, հրաժարական
Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո
18:35 01.03.2023 (Թարմացված է: 18:44 01.03.2023) Նախարարի խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո՝ ասելով, որ ընդունում է միջադեպի քաղաքական պատասխանատվությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կարամանլիսն ասել է, որ կառավարությունը հունական երկաթուղին ընդունել է «21-րդ դարին ոչ հարիր» վիճակում։
«Այս 3,5 տարվա ընթացքում մենք բոլոր ջանքերը գործադրել ենք այս իրողությունը բարելավելու համար։ Ցավոք սրտի, այդ ջանքերը բավարար չէին նման վթար կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Եվ ինքն իր պարտքն է համարում դա անել որպես զոհված մարդկանց հիշատակի հանդեպ հարգանքի նվազագույն նշան՝ «ստանձնելով Հունաստանի պետական ու քաղաքական համակարգի վաղեմի սխալների պատասխանատվությունը»։
Կարամանլիսը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Հիշեցնենք` այսօր կեսգիշերին Հունաստանի Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում
բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, վերջին տվյալներով` մահացել է 36 մարդ, տուժածների թիվը մոտ 130 է, որոնցից 72 հոսպիտալացվել են: Զոհվածների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները։