00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն խաղում է ՌԴ–ի և ԵՄ–ի հակասությունների վրա, ինչը վտանգավոր է. նախկին փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Ապիտոնյան
Արտակ Ապիտոնյան - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Արտակ Ապիտոնյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ապիտոնյանը կարծում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների վրա խաղալու Երևանի փորձերը շրջվելու են սեփական շահերի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանը խաղում է Ռուսաստանի և Եվրամիության հակասությունների վրա, իսկ դա վտանգավոր է ՀՀ շահերի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը` մեկնաբանելով ՀՀ–ի քաղաքականությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու և ՌԴ գործընկերների հետ բանավեճի համատեքստում ։
Նախկին փոխնախարարի կարծիքով` Հայաստանն ընտրել է վտանգավոր ուղին` համատեղելու փոխարեն հակադրելով արևմտյան և ռուսական վեկտորները։
Ինչպես հայտնի է, փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած ԵՄ դիտորդական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդել վստահությունը տեղերում և ապահովել պայմաններ, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
ԵՄ առաքելությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում ՌԴ-ում, այդ թվում` նրա մանդատի, գործառույթների, տևողության և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի տեսանկյունից։
«Ժամանակին մենք պահպանել ենք կոմպլեմենտարիզմը։ Համաժամանակյա և՛ ՌԴ–ի հետ էր դաշնակցային հարաբերությունները խորացվում, և՛ նաև Եվրամիության հետ էր պայմանագրեր կնքվում խորը և համապարփակ առևտրի մասին և այլ։ Այս համադրումը միշտ եղել է, այդ համադրումը չի դրվել հակասության մեջ։ Հիմա խնդիրն այն է, որ երբ դու այդ հակասությունների վրա փորձում ես աշխատել, հակասությունները սկսում են քո երկրում քո դեմ աշխատել»,–կարծում է Ապիտոնյանը։
Դիվանագետն ընդգծեց, որ խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախումից առաջին հերթին տուժում են տարածաշրջանի երկրները։ Հետևաբար պետք է խելացի քաղաքականություն վարել և ոչ մի դեպքում սեփական երկիր «չհրավիրել» խոշոր խաղացողների հակասությունները։
Միևնույն ժամանակ Ապիտոնյանը նշեց, որ Հայաստանը գրեթե երբեք լիովին չի օգտագործել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ողջ ներուժը։ Ըստ նրա` Հայաստանը փորձել է զգուշավոր քաղաքականություն վարել արտաքին քաղաքական հավասարակշռություն պահպանելու համար ՌԴ–ի և Եվրամիության միջև, ինչը հաճախ չի աշխատել, և արդյունքում տուժել են ազգային շահերը։
«Ես համաձայն չեմ այն մոտեցմանը, թե քանի որ գործընկերները մեզ վստահում և համակրում են, լրացուցիչ պահանջներ չդնենք նրանց վրա։ Հակառակը` պետք է այդ վերաբերմունքն օգտագործել պահանջատիրական դիրքորոշումներն ավելացնելու և մեկ–երկու քայլ առաջ գնալու համար»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգային միջավայրին, նախկին փոխնախարարը կարծում է, որ Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի բարելավումը պահանջում է ոչ միայն հմուտ դիվանագիտություն և փափուկ ուժ, այլ նաև կոշտ ուժ: Պետք է ներքին կազմակերպվածություն, իսկ հասարակությունը Հայաստանում պետք է զգա, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։
Փորձում են կրակին յուղ լցնել. Անդրեյ Կլիմովը` ՀՀ–ում ԵՄ դիտորդների մասին
«Մենք պետք է նախապատրաստվենք հաջորդ պատերազմին, որը լինելու է, ես գրեթե չեմ կասկածում։ Ամեն ինչ արվում է հանրությանը թմբիրի մեջ պահելու համար, բայց հակառակը` հասարակությունը պետք է պատրաստ լինի։ Դա կարող է ցնցումային լինել, կարող է հասարակությանը սթրեսի մեջ պահել, բայց ուժերի համախմբումը սթրեսի ժամանակ շատ ավելի լավ է լինում, քան հակառակ իրավիճակում»,–նշեց նա` հավելելով, որ այս պահին չի նկատում, որ ՀՀ–ն լրջորեն զբաղվի իր պաշտպանության ռազմավարության վերանայմամբ։
Բացի ռուսական ուղղությունից, Ապիտոնյանի կարծիքով, պաշտպանական համակարգի ամրապնդման հսկայական ներուժը Իրանի հետ համագործակցությունն է։ Նա համոզված է, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանը հնարավորություն ուներ ակտիվացնելու ռազմաքաղաքական համագործակցությունը Իսլամական Հանրապետության հետ, և դրան որևէ հակազդեցություն ԱՄՆ-ի կողմից չէր լինի։
Այն ժամանակ կոնյունկտուրան այլ էր, հիմա պետք է օգտվել ժամանակի ընձեռած հնարավորություններից և որոշակի ճշգրտումներ մտցնել տարածաշրջանային քաղաքականության մեջ` հաշվի առնելով, որ Թուրքիան այժմ զբաղված է իր ներքին խնդիրներով։ Քաղաքականությունը հենց դա է` ընձեռած հնարավորությունների օգտագործում և նոր հնարավորությունների ստեղծում։
Ի՞նչ են անելու ժանդարմներն ու ոստիկանները, կամ ո՞րն է ՀՀ-ում ԵՄ առաքելության նպատակը
Լրահոս
0