https://arm.sputniknews.ru/20230301/hapk-erkrneri-pn-ghekavarneri-khvorhrdi-nisty-kkajana-majisi-verjin-minskum-56076292.html
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի վերջին Մինսկում. Խրենին
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի վերջին Մինսկում. Խրենին
Sputnik Արմենիա
Բելառուսի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ ամեն ջանք կգործադրի ՀԱՊԿ-ում փոխվստահության մակարդակի բարձրացման համար։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T11:59+0400
2023-03-01T11:59+0400
2023-03-01T12:02+0400
բելառուս
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիստ
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/14/38884212_0:0:3081:1734_1920x0_80_0_0_4b873c71a7b21bccdf858e2ecf53bd8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում: Այս հայտարարությունն արել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդակցության մասնակիցներից յուրաքանչյուրը գործընկերներին կփոխանցի ՀԱՊԿ ձևաչափով համագործակցության իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը։ Նախարարի խոսքով՝ դա թույլ կտա մշակել ընդհանուր հայեցակարգ, որն ուղղված կլինի փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները:Շոյգուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կառույցի ռազմական բաղադրիչի զարգացումըԱյսօրվա հանդիպումից հետո Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ կազմակերպությունում նախագահելու ընթացքում կձեռնարկվեն բոլոր հնարավոր ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը, կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը, ինչպես նաև անդամ պետությունների համատեղ գործողությունների միջոցով ՀԱՊԿ-ում փոխվստահության մակարդակի բարձրացմանը:Այս տարի Բելառուսն է նախագահում ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:ՀԱՊԿ երկրների փրկարարները Բելառուսում կմասնակցեն «Ժայռ - 2023» զորավարժություններին
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/14/38884212_163:0:2894:2048_1920x0_80_0_0_6d4af86fb6be958184df504328a23031.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիստ, նախարար
բելառուս, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիստ, նախարար
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի վերջին Մինսկում. Խրենին
11:59 01.03.2023 (Թարմացված է: 12:02 01.03.2023) Բելառուսի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ ամեն ջանք կգործադրի ՀԱՊԿ-ում փոխվստահության մակարդակի բարձրացման համար։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում: Այս հայտարարությունն արել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։
Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդակցության մասնակիցներից յուրաքանչյուրը գործընկերներին կփոխանցի ՀԱՊԿ ձևաչափով համագործակցության իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը։ Նախարարի խոսքով՝ դա թույլ կտա մշակել ընդհանուր հայեցակարգ, որն ուղղված կլինի փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները:
Այսօրվա հանդիպումից հետո Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ կազմակերպությունում նախագահելու ընթացքում կձեռնարկվեն բոլոր հնարավոր ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը, կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը, ինչպես նաև անդամ պետությունների համատեղ գործողությունների միջոցով ՀԱՊԿ-ում փոխվստահության մակարդակի բարձրացմանը:
Այս տարի Բելառուսն է նախագահում ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: