https://arm.sputniknews.ru/20230301/evrasiaji-gvortsvogh-chempivon-murad-gasievy-hh-qaghaqaciutjun-e-stacel-56114112.html
Եվրասիայի գործող չեմպիոն Մուրադ Գասիևը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Եվրասիայի գործող չեմպիոն Մուրադ Գասիևը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Sputnik Արմենիա
Մարտի 3-ին Երևանում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T18:20+0400
2023-03-01T18:20+0400
2023-03-01T18:25+0400
կարեն գիլոյան
բռնցքամարտիկ
մուրադ գասիև
բռնցքամարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56113446_0:88:1600:988_1920x0_80_0_0_b8a6ee12e872d8c5144f8acbe21b368a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիևը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ Գասիևին այսօր ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- ասել է Գիլոյանը` հավելելով, որ հետևելու է բռցքամարտիկի առաջիկա ելույթին:Գասիևն իր հերթին հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:Հավելենք, որ մարտի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։Նշենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտեն նաև Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Սամվել Ապրեյանն ու Ղուկաս Ղուկասյանը, Արման Գալստյանն ու Հայրիկ Նազարյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56113446_79:0:1502:1067_1920x0_80_0_0_8dbc589e20f14aad7c58bdd9234efca2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն գիլոյան, բռնցքամարտիկ, մուրադ գասիև, բռնցքամարտ
կարեն գիլոյան, բռնցքամարտիկ, մուրադ գասիև, բռնցքամարտ
Եվրասիայի գործող չեմպիոն Մուրադ Գասիևը ՀՀ քաղաքացիություն է ստացել
18:20 01.03.2023 (Թարմացված է: 18:25 01.03.2023) Մարտի 3-ին Երևանում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիևը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ Տեղեկությունը
հայտնում է ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ Գասիևին այսօր ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- ասել է Գիլոյանը` հավելելով, որ հետևելու է բռցքամարտիկի առաջիկա ելույթին:
Գասիևն իր հերթին հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Հավելենք, որ մարտի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։
Նշենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտեն նաև Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Սամվել Ապրեյանն ու Ղուկաս Ղուկասյանը, Արման Գալստյանն ու Հայրիկ Նազարյանը։