https://arm.sputniknews.ru/20230301/erevanum-atshel-e-tsanr-hancagvortsutjunneri-tivy-inch-e-handznararel-vardapetjany-56096145.html
Երևանում աճել է ծանր հանցագործությունների թիվը. ի՞նչ է հանձնարարել Վարդապետյանը
Երևանում աճել է ծանր հանցագործությունների թիվը. ի՞նչ է հանձնարարել Վարդապետյանը
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T14:30+0400
2023-03-01T14:30+0400
2023-03-01T14:54+0400
հայաստան
հանցագործություն
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56086657_0:0:3071:1728_1920x0_80_0_0_f8f7bf8026b43341db79c2a7a0fd8df2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Բացի սեփականության դեմ ուղղված հանցագործություններից, Երևան քաղաքում մյուս բոլոր հանցատեսակների աճ է գրանցվել, իսկ բացահայտումների տոկոսը նվազել է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, այս մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին զեկուցել են Երևան քաղաքի դատախազության ներկայացուցիչները։Ըստ հաղորդագրության` 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք։ 2021–ին հանցագործությունների թիվը եղել է 16 հազար 438: Բացահայտումը կազմել է 30.5%՝ 2021-ի 49.6%-ի դիմաց։Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2021 թվականին՝ 2 542 դեպք, 2022 թվականին՝ 2 942), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2021 թվականին՝ 500, 2022 թվականին՝ 202) թիվը։«2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42, 2021–ին այդ թիվը եղել է 64»,– ասել է Երեւան քաղաքի դատախազը։Ըստ վիճակագրության` 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում` 105 դեպք` 2021–ի 147–ի դիմաց։2022 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 դեպք, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք։Ի դեպ, վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին։ 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում։Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը:Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56086657_306:0:3037:2048_1920x0_80_0_0_5c82af6c3b500d9fb2b56014a7b2c280.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հանցագործություն, աննա վարդապետյան
հայաստան, հանցագործություն, աննա վարդապետյան
Երևանում աճել է ծանր հանցագործությունների թիվը. ի՞նչ է հանձնարարել Վարդապետյանը
14:30 01.03.2023 (Թարմացված է: 14:54 01.03.2023) Վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Բացի սեփականության դեմ ուղղված հանցագործություններից, Երևան քաղաքում մյուս բոլոր հանցատեսակների աճ է գրանցվել, իսկ բացահայտումների տոկոսը նվազել է։ Ինչպես տեղեկացնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը, այս մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին զեկուցել են Երևան քաղաքի դատախազության ներկայացուցիչները։
Ըստ հաղորդագրության` 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք։ 2021–ին հանցագործությունների թիվը եղել է 16 հազար 438: Բացահայտումը կազմել է 30.5%՝ 2021-ի 49.6%-ի դիմաց։
Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2021 թվականին՝ 2 542 դեպք, 2022 թվականին՝ 2 942), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2021 թվականին՝ 500, 2022 թվականին՝ 202) թիվը։
«2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42, 2021–ին այդ թիվը եղել է 64»,– ասել է Երեւան քաղաքի դատախազը։
Ըստ վիճակագրության` 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում` 105 դեպք` 2021–ի 147–ի դիմաց։
2022 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 դեպք, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք։
Ի դեպ, վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին։ 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում։
Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը: