https://arm.sputniknews.ru/20230301/adrbejany-arcakhum-krakel-e-gjughashkhatanqner-katarvogh-qaghaqacineri-ughghutjamb-56125608.html
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ
Sputnik Արմենիա
Երկու օր անընդմեջ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորների ուղղությամբ կրակելու դեպքերի առնչությամբ նյութերը ներկայացվել են ռուսական խաղաղապահ... 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T21:16+0400
2023-03-01T21:16+0400
2023-03-01T23:02+0400
մարտունի
արցախ
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56125406_0:0:959:540_1920x0_80_0_0_3cfce8446ecd08fadaf4bc6e3fb80e2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը երկու օր անընդմեջ Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, տուժածներ չկան. տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։Միաժամանակ, նշվում է, որ փետրվարի 28-ին` ժամը 16:55-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի բնակիչ 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ։ Այս դեպքում նույնպես դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:Նշվում է, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։
մարտունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56125406_0:0:725:544_1920x0_80_0_0_14714f26917b06e6baaf835402b6fb30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտունի, արցախ, կրակոց
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ
21:16 01.03.2023 (Թարմացված է: 23:02 01.03.2023) Երկու օր անընդմեջ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորների ուղղությամբ կրակելու դեպքերի առնչությամբ նյութերը ներկայացվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը երկու օր անընդմեջ Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, տուժածներ չկան. տեղեկությունը հայտնում է
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ «Մարտի 1-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, նշվում է, որ փետրվարի 28-ին` ժամը 16:55-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի բնակիչ 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ։ Այս դեպքում նույնպես դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Նշվում է, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։