https://arm.sputniknews.ru/20230301/44-orja-paterazmic-hetvo-gerutjunic-veradardzvel-e-173-zintsarajvogh-ev-qaghaqaciakan-andz-56109852.html
44-օրյա պատերազմից հետո գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ
44-օրյա պատերազմից հետո գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ: 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T17:30+0400
2023-03-01T17:30+0400
2023-03-01T17:31+0400
արցախյան պատերազմ
դիակ
զինծառայող
գերի
հանձնաժողով
արմեն աբազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/08/27107024_0:83:1600:983_1920x0_80_0_0_1fbbf67161e5b2ffe2aa539386d2ccde.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: Այս մասին հայտարարել են ՀՀ ԱԱԾ–ում տեղի է ունեցած գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստի ժամանակ։Արձանագրվել է, որ 2022թ.–ի սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:Հանձնաժողովին 2022թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական բնույթի հարցադրումներով: Բացի այդ, եղել են նաև բանավոր դիմումներ: Դիմումների քննարկման արդյունքում դրանց մի մասին տրվել են անհրաժեշտ լուծումներ, ներկայացվել են պահանջվող տեղեկությունները, իսկ մյուս մասը ուղարկվել են իրավասու գերատեսչությունների քննարկմանը՝ տեղեկություններ, առաջարկներ ներկայացնելու համար:Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ:Հանձնաժողովին կից գործող աշխատանքային խումբը, բացի ծնողների հետ հանդիպումներից, հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/08/27107024_90:0:1510:1065_1920x0_80_0_0_512b78f008c91d6a6751e206a5ac2710.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, դիակ, զինծառայող, գերի, հանձնաժողով, արմեն աբազյան
արցախյան պատերազմ, դիակ, զինծառայող, գերի, հանձնաժողով, արմեն աբազյան
44-օրյա պատերազմից հետո գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ
17:30 01.03.2023 (Թարմացված է: 17:31 01.03.2023) Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: Այս մասին հայտարարել են ՀՀ ԱԱԾ–ում տեղի է ունեցած գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստի ժամանակ։
Արձանագրվել է, որ 2022թ.–ի սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:
«Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող»,– ասված է հաղորդագրությունում:
Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:
Հանձնաժողովին 2022թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական բնույթի հարցադրումներով: Բացի այդ, եղել են նաև բանավոր դիմումներ: Դիմումների քննարկման արդյունքում դրանց մի մասին տրվել են անհրաժեշտ լուծումներ, ներկայացվել են պահանջվող տեղեկությունները, իսկ մյուս մասը ուղարկվել են իրավասու գերատեսչությունների քննարկմանը՝ տեղեկություններ, առաջարկներ ներկայացնելու համար:
Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ:
Հանձնաժողովին կից գործող աշխատանքային խումբը, բացի ծնողների հետ հանդիպումներից, հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչների հետ: