https://arm.sputniknews.ru/20230228/zvoramasum-u-martakan-dirqum-hskvoghutjuny-petq-e-uzheghacvi-papikjany-cucumner-e-tvel-56023837.html
Զորամասում ու մարտական դիրքում հսկողությունը պետք է ուժեղացվի. Պապիկյանը ցուցումներ է տվել
Զորամասում ու մարտական դիրքում հսկողությունը պետք է ուժեղացվի. Պապիկյանը ցուցումներ է տվել
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել։ 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T12:28+0400
2023-02-28T12:28+0400
2023-02-28T12:29+0400
հայաստան
սուրեն պապիկյան
զորամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56020759_0:0:1280:721_1920x0_80_0_0_3adcfc05c6fd6bfe4e63be195bfe233b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԶՈւ բանակային N զորամիավորումում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել:Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև զորամիավորման ղեկավար կազմի սպաները՝ ներկայացնելով մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասները` ըստ իրականացված վերլուծության:Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար: Պապիկյանը նշել է, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր:Սուրեն Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56020759_143:0:1280:853_1920x0_80_0_0_11ec7c7c92a6b5230f8cecf6134c12a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, զորամաս
հայաստան, սուրեն պապիկյան, զորամաս
Զորամասում ու մարտական դիրքում հսկողությունը պետք է ուժեղացվի. Պապիկյանը ցուցումներ է տվել
12:28 28.02.2023 (Թարմացված է: 12:29 28.02.2023) ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԶՈւ բանակային N զորամիավորումում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով: Տեղեկությունը հայտնում է
ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել:
Պապիկյանն ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները: Նա նշել է, որ արձանագրված մտահոգիչ դեպքերի դեմ համալիր գործիքակազմով պայքարի կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է:
Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև զորամիավորման ղեկավար կազմի սպաները՝ ներկայացնելով մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասները` ըստ իրականացված վերլուծության:
Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար:
Պապիկյանը նշել է, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր: