https://arm.sputniknews.ru/20230228/rd-n-patrast-e-khaghaghutjan-pajmanagri-shurj-hhadrbejan-banakcutjun-kazmakerpel-lavrvov-56034770.html
ՌԴ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան բանակցություն կազմակերպել. Լավրով
ՌԴ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան բանակցություն կազմակերպել. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովի խոսքով` ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, իսկ հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց վերջնական համաձայնություն չի տվել։ 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T14:10+0400
2023-02-28T14:10+0400
2023-02-28T15:14+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56031040_0:0:1200:675_1920x0_80_0_0_dae6f1d8b34e97e9909e399cbf31f4c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն շատ չի պնդի այդ հարցում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։Նախարարը հավելել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն էլ ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել:«Ես չեմ կարծում, որ մենք համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները, բայց երկու կողմն էլ քաջ գիտի դրանց (ծառայությունների. խմբ) մասին»,–հավելել է Լավրովը:Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ ասել է, որ Բաքուն և Երևանն առցանց դիվանագիտությամբ են զբաղվում։Նրա խոսքով` կողմերը խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ են ուղարկում իրար, ինչը ոչ արդյունավետ է. «Որքան շուտ հայկական կողմը փոխի իր մոտեցումը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, այնքան դա ավելի օգտակար կլինի գործընթացի համար»։ԱԺ խոսնակը նյարդային է համարում ՌԴ-ի` խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանքըՀիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56031040_183:0:1083:675_1920x0_80_0_0_ae49bfd545c40e706018735876c21ad4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, բանակցություն
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, բանակցություն
ՌԴ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան բանակցություն կազմակերպել. Լավրով
14:10 28.02.2023 (Թարմացված է: 15:14 28.02.2023) Սերգեյ Լավրովի խոսքով` ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, իսկ հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց վերջնական համաձայնություն չի տվել։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն շատ չի պնդի այդ հարցում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։
«Մենք հաստատել ենք նման հանդիպումները շարունակելու համար հնարավորություններ ընձեռելու մեր պատրաստակամությունը»,–ասել է Լավրովը` մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ խաղաղության պայմանագրի շուրջ հանդիպման հարցը:
Նախարարը հավելել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն էլ ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել:
«Ես չեմ կարծում, որ մենք համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները, բայց երկու կողմն էլ քաջ գիտի դրանց (ծառայությունների. խմբ) մասին»,–հավելել է Լավրովը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ ասել է, որ Բաքուն և Երևանն առցանց դիվանագիտությամբ են զբաղվում։
Նրա խոսքով` կողմերը խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ են ուղարկում իրար, ինչը ոչ արդյունավետ է. «Որքան շուտ հայկական կողմը փոխի իր մոտեցումը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, այնքան դա ավելի օգտակար կլինի գործընթացի համար»։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։