https://arm.sputniknews.ru/20230228/nikvol-pashinjany-shnvorhavvorel-e-erdvoghanin-tsnndjan-taredardzi-kapakcutjamb-zlm-56010051.html
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»։ 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T09:46+0400
2023-02-28T09:46+0400
2023-02-28T10:05+0400
ռեջեփ թայիփ էրդողան
նիկոլ փաշինյան
շնորհավորանք
թուրքիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49428829_0:0:1280:721_1920x0_80_0_0_b0dcfeb698055b0779f6c8df9dda2b92.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են լինում, գրում է «Փաստ» օրաթերթը։ Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո պաշտոնական ցավակցությունից, հումանիտար օգնություն ուղարկելուց, ԱԳ նախարարի այցից հետո այս հարցում գնալով նոր բնագծեր են «նվաճվում», թեպետ՝ առավելապես միակողմանի։Արտգործնախարարությունում պարբերականի աղբյուրը փոխանցել է, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել ոչ թե «սովորական» արարողակարգի համաձայն, այլ միջնորդավորված. շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ցավակցություն ու զորակցություն հայտնելով Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49428829_105:0:1242:853_1920x0_80_0_0_6117aa000bf52a69b895102074b8abda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան, շնորհավորանք, թուրքիա, հայաստան
ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան, շնորհավորանք, թուրքիա, հայաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ. ԶԼՄ
09:46 28.02.2023 (Թարմացված է: 10:05 28.02.2023) Նշվում է, որ շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են լինում, գրում է
«Փաստ» օրաթերթը։ Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո պաշտոնական ցավակցությունից, հումանիտար օգնություն ուղարկելուց, ԱԳ նախարարի այցից հետո այս հարցում գնալով նոր բնագծեր են «նվաճվում», թեպետ՝ առավելապես միակողմանի։
Արտգործնախարարությունում պարբերականի աղբյուրը փոխանցել է, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել ոչ թե «սովորական» արարողակարգի համաձայն, այլ միջնորդավորված. շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ցավակցություն ու զորակցություն հայտնելով Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: