00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթային պատժամիջոցներ. ինչպես Ռուսաստանը խորամանկեց Արևմուտքին

© Sputnik / Алексей ДаничевՆավթարդյունահանող նավ
Նավթարդյունահանող նավ - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Նավթարդյունահանող նավ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի կործանմանը սպասող արևմտյան թաղման բյուրոյի թիմին «քաշեց» սովորական աշխարհագրությունը։

Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի

Վերջին օրերին դրական լիցքեր ստանալու համար բավական է կարդալ արևմտյան առաջատար լրատվամիջոցների հրապարակումները։ Օրինակ՝ «The Wall Street Journal»-ը օրերս սրտանց բենզին լցրեց ռուսատյաց «зрада»-ի կրակին։ Պարբերականի տվյալով՝ Եվրամիության կողմից ռուսական հում նավթի և դրա վերամշակման արտադրանքի ներմուծման վրա արմատական սահմանափակող միջոցների ներդրումից հետո ռուսական տնտեսությունը ոչ միայն չի փլուզվել, այլև ողջ-առողջ է և բարգավաճում է:
«Kpler» միջազգային վերլուծական ընկերության մասնագետների կարծիքով (որի սևեռուն ուշադրությունն ընդգրկում է տարբեր պրոֆիլների ավելի քան 20 համաշխարհային շուկաներ)` ռուսաստանյան նավթագործները հանգիստ վերապրել են միակողմանի «բաժանումը» Եվրոպայից և արագորեն անցել նոր հաճախորդների, մասնավորապես՝ Հյուսիսային Աֆրիկայի երկրներին։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ-ն ԱՄՆ-ի ճնշման ներքո արգելք էր սահմանել ռուսական հում նավթի գնման վրա, իսկ ընթացիկ փետրվարին գների վերին շեմի սահմանման հետ մեկտեղ արգելվել էր նաև ռուսական ծագում ունեցող նավթամթերքի ներմուծումը: Հակառուսական ակումբի քաղաքական գործիչները խանդավառությամբ պատմում էին, որ Ռուսաստանի տնտեսությանն անուղղելի հարված է հասցվել, բայց իրականությունն իր տխուր շտկումներն էր անում։
Ուկրաինայի ՀՕՊ–ը, ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի սաբոտաժը
Ինչպես հայտնում է մեկ այլ վերլուծական գործակալություն՝ «Bruegel»-ը, 2021 թվականին (վերջին հրապարակված տվյալները) Ռուսաստանում արտադրվել է 540 միլիոն տոննա հում նավթ, ինչը կազմել է համաշխարհային արտադրության 13%-ը։ Արտահանվել է երկու հարյուր վաթսուն միլիոն տոննա հում նավթ, և դա նույնպես համաշխարհային շուկայի 13%-ն է: Երկու հարյուր ութսուն միլիոն տոննա վերամշակվել է երկրի ներսում, որից 130 միլիոնը բենզինի, մազութի և յուղերի տեսքով վաճառվել է արտերկիր (շուկայի 11%-ը), իսկ մնացած 150 միլիոնը ծախսվել է պետության ներքին կարիքների համար։
Արտահանման հին սխեմայում Եվրամիությունը վերցնում էր ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումների մոտ 60 տոկոսը։ Վերոնշյալ թվերն իմանալու դեպքում ընդհանուր ծավալը հաշվարկելը շատ հեշտ է: Եթե խորանանք մանրամասների մեջ, ապա լցանավերով ԵՄ նավահանգիստներ ամսական առաքվում էր միջինը 6,3 մլն, իսկ նավթատարներով՝ 3,2 մլն տոննա։ Երկրորդ գլխավոր գնորդը Չինաստանն էր, որի ներմուծման ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 4,1 և 2,5 մլն տոննա։ Գների վերին շեմի սահմանումից, ներմուծման և ծովային նավերի ապահովագրության արգելքից հետո արևմտյան (և ոչ միայն) վերլուծաբանները միաձայն կարծում էին, որ ռուս վաճառողներին այլ բան չի մնա, քան նավթը հսկայական զեղչով վաճառել Չինաստանին, Հնդկաստանին և Ասիայի այլ երկրներին։
Իրականությունն ու ռուսական առևտրական «քթածակը» ապշեցրին բառացիորեն բոլորին։
ԱՄՆ-ի կազմակերպած «Հյուսիսային հոսքերի» պայթյունը «Պոլիշինելի գաղտնիքն» էր
Հայտնի է, օրինակ, որ Մարոկկոն ամբողջ 2021 թվականին ներմուծել է 600 հազար բարել ռուսական նավթ, ընդ որում՝ միայն 2023 թվականի հունվարին այդ ցուցանիշը հասել է երկու միլիոնի։ Նույն «Kepler»-ը վստահ է, որ փետրվարի արդյունքներով մարոկկացիները կգնեն ևս 1,2 մլն բարել։ Շուկայի վերլուծությունը նմանատիպ միտումներ է ցույց տալիս Ալժիրում և Եգիպտոսում: Թունիսը, որը զարգացած քիմիական արդյունաբերություն ունի և նավթի հիման վրա տարբեր տեսակի պոլիէթիլեն, պլաստիկ և պլաստմասսա է արտադրում, հունվարին գնել է 2,8 մլն, իսկ փետրվարին՝ ևս 3,1 մլն բարել ռուսական ծագման նավթ:
Արևմուտքի թաղման բյուրոյի թիմին «քաշեց» սովորական աշխարհագրությունը։
Հանկարծ պարզվեց, որ Ռուսաստանը ոչ միայն իր սեփական (թեկուզ փոքր) տանկերային նավատորմն ունի, այլև բարեկամական երկրների նավթային նավերը, որոնց համար Բալթյան նավահանգիստներից դեպի Հյուսիսային Աֆրիկայի նավահանգիստներ գնալը շատ ավելի մոտ է ստացվում, քան մինչև Չինաստան և Սինգապուր գնալը: Այսինքն՝ այն հույսերը, որ դեպի Ասիա այլընտրանքը չունեցող վաճառքները զգալիորեն կերկարաձգեն լոգիստիկ թևը և այն է՛լ ավելի վնասաբեր կդարձնեն, խեղդվեցին՝ ի հեճուկս արտասահմանյան հասարակության, որը արդեն մեկ տարի է՝ անհույս սպասում է Ռուսաստանի փլուզմանը։
Ընդհանուր պատկերին պետք է անպայման ավելացնել ամերիկյան «Bloomberg»-ի լայն վրձնահարվածը։ Այնտեղ հայտնում են, որ ռուսական նավթի դեմ պայքարը տանուլ է տրվել գրեթե բոլոր ճակատներում, ընդ որում՝ դրանում մեղավոր են ոչ միայն ռուսները, այլև վաղեմի գործընկերները, որոնք ամեն օր Վաշինգտոնին անմնացորդ նվիրվածության երդում են տալիս։
Պարբերականի լրագրողները համալիր հետաքննություն են անցկացրել և եզրակացրել, որ ծովային և օվկիանոսային տարածքներում կարգաբերված է և ամբողջ թափով աշխատում է մի սխեմա, որի շրջանակում ռուսական նավթը մի լցանավից մյուսն են փոխադրում՝ փոխելով տրանսպորտային փաստաթղթերը: Երկու այդպիսի «գործարան» շուրջօրյա աշխատում են Հունաստանի և Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ, և ձեռքերի բացառիկ ճարպկության և թղթաբանական ձեռնածության շնորհիվ ռուսական նավթը շարունակում է լայն հոսքով լցվել դեպի ավանդական շուկաներ։
Մյուս՝ ամենասարսափելի և խնամքով թաքնված խնդիրն այն է, որ նեղացած Եվրոպան մատիկ է թափ տալիս էմբարգոն խախտողների վրա, իսկ ինքը շարունակում է ներմուծել ռուսական նավթը, մազութն ու բենզինը։ Հատուկ այդ նպատակով պատժամիջոցների խիտ ցանկապատում սողանցք ենք թողել, որտեղ վերապահում է արվում է, որ եթե ռուսական նավթը ցանկացած (անգամ ամենափոքր) համամասնությամբ խառնվի այլ երկրի սև ոսկուն, դա արդեն խախտում չի լինի։ Նավթն ասես մաքրման գործընթաց է անցել, և հիմա այն գնելն ամոթալի չէ և միանգամայն օրինական է։
Որոշ ժամանակ առաջ մի քաղաքական անեկդոտ էր պտտվում․ Ուկրաինան որ դաշինք էլ մտնի, այն անպայման կփլուզվի։ Իրողությունները ցույց են տալիս, որ դրա միայն փոքր մասն էր կատակ։ Ոչ վաղ անցյալում ԵՄ-ն ուներ ռուսական նավթ, գազ և ածուխ։ Հիմա եվրոպացիներն ունեն Ուկրաինա և «զրադայի» անվերջ անիվը։
Լրահոս
0