https://arm.sputniknews.ru/20230228/mijazgajin-hamakargy-chi-karvogh-tujl-tal-nvor-dzakhvoghum-makum-mirzvojani-elujty-lghi-masin-56063311.html
Միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նոր ձախողում. ՄԱԿ–ում Միրզոյանի ելույթը ԼՂ–ի մասին
Միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նոր ձախողում. ՄԱԿ–ում Միրզոյանի ելույթը ԼՂ–ի մասին
Sputnik Արմենիա
Միրզոյանն իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի շրջափակման հանցագործությունը կատարում է` չնայած ՄԱԿ գլխավոր քարտուղարի և մարդու իրավունքների... 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T19:48+0400
2023-02-28T19:48+0400
2023-02-28T20:03+0400
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
լաչինի միջանցք
ադրբեջան
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56059321_0:0:1600:901_1920x0_80_0_0_f64c91d9ba7abbf583cc79fa7ae3520f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Այս մասին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին իր ելույթում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նա ընդգծել է, որ հենց այդ ագրեսիայի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, ավերվել հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ: Միրզոյանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը հիմնականում անտարբեր մնաց, ինչի հետևանքով Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից: Այնուհետև Ադրբեջանը հարձակվեց և օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։Նա նշել է, որ նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։Նա մատնանշել է, որ հենց այդ անպատժելիության հետևանքով է, որԼեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։«Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում»,–ասել է Միրզոյանը:Այս համատեքստում նա ընդգծել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտադիր հրատապ միջոց է կիրառել Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում, զուգահեռ վարույթում միաժամանակ միաձայն մերժել Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի պահանջները` Հայաստանի կողմից իբր ականներ տեղադրելու վերաբերյալ:Հիշյալ որոշման մեջ դատարանը վճռել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:Չնայած այն բանին, որ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։Նույն կերպ Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից:ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»:Ելույթի վերջում Միրզոյանն արտահայտել է Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։«ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք...Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ ձախողում»,–ասել է Միրզոյանը։Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ քննարկել էր Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56059321_176:0:1600:1068_1920x0_80_0_0_056bbb9920431dcb74c1d6f27023840f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, լաչինի միջանցք, ադրբեջան, նախարար
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, լաչինի միջանցք, ադրբեջան, նախարար
Միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նոր ձախողում. ՄԱԿ–ում Միրզոյանի ելույթը ԼՂ–ի մասին
19:48 28.02.2023 (Թարմացված է: 20:03 28.02.2023) Միրզոյանն իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի շրջափակման հանցագործությունը կատարում է` չնայած ՄԱԿ գլխավոր քարտուղարի և մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված ապաշրջափակման պահանջի։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Այս մասին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին իր ելույթում, հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ի հեճուկս ամենի` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ազատորեն օգտվել իր մարդու իրավունքներից: Այս վճռականությունը չի փոխվել նույնիսկ Ադրբեջանի ճնշման և ագրեսիայի ավերիչ, շարունակական ալիքներից հետո»,–նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ հենց այդ ագրեսիայի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, ավերվել հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ: Միրզոյանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը հիմնականում անտարբեր մնաց, ինչի հետևանքով Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից: Այնուհետև Ադրբեջանը հարձակվեց և օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։
Նա նշել է, որ նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։
«Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը»,–ասել է Միրզոյանը։
Նա մատնանշել է, որ հենց այդ անպատժելիության հետևանքով է, որԼեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում»,–ասել է Միրզոյանը:
Այս համատեքստում նա ընդգծել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտադիր հրատապ միջոց է կիրառել Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում,
զուգահեռ վարույթում միաժամանակ միաձայն մերժել Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի պահանջները` Հայաստանի կողմից իբր ականներ տեղադրելու վերաբերյալ:
Հիշյալ
որոշման մեջ դատարանը վճռել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Չնայած այն բանին, որ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։
«Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է` չնայած Լաչինի միջանցքի ապաշրջափակման իրապես համընդհանուր, այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի»,–շեշտել է Միրզոյանը։
Նույն կերպ Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից:
ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»:
Ելույթի վերջում Միրզոյանն արտահայտել է Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։
«ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք...Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ ձախողում»,–ասել է Միրզոյանը։