00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միասնական ճակատ ձևավորել Արցախի միջազգային ճանաչման օրակարգի շուրջ. հայտարարություն

© press office of Yerevan municipality Արցախի և Հայաստանի դրոշներ
Արցախի և Հայաստանի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Արցախի և Հայաստանի դրոշներ
Բաժանորդագրվել
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի կազմակերպիչները վստահեցնում են, որ Արցախի ճանաչմանն աջակցելը ՀՀ–ին վերամիավորվելու հեռանկարով ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտականությունն է։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի կազմակերպիչները կոչ են անում բոլորին միասնական ճակատ ձևավորել Արցախի միջազգային ճանաչման օրակարգի շուրջ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ներկայացրեց համաժողովի հայտարարությունը։
«Մենք վճռական ենք բոլոր միջոցներով ՀՀ իշխանություններին հետ պահել Արցախի հարցում կործանարար քաղաքականությունից։ Պահանջում ենք իշխանություններին զերծ մնալ Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին` Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Միջազգային հանրությունը երբեք իրավաքաղաքական դիրքորոշում չի հայտնել այն մասին, թե Արցախը պետք է ներառել Ադրբեջանի կազմում։ Իսկ 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են, և 2009-ին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից որպես բանակցության հիմք են ընդունվել մադրիդյան սկզբունքները։ Դրանցով, տարածքային ամբողջականության հետ միասին, որպես բանակցային հիմք հաստատվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրներից դուրս դիտարկելն անթույլատրելի է։
Արցախի ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորությունները սպառված չեն։ Սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այն պնդումները, թե իբր անկախությունից ի վեր 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառելով դրա կազմում։ Նույնկերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թե միջազգային հանրությունն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։
Միաժամանակ նշվում է, որ թեև Մինսկի խմբի համանախագահ պետություններն ունեն աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ, այնուամենայնիվ ԼՂ կարգավորման հարցում մինչ օրս էլ պահպանում են հավասարակշռված դիրքորոշում. նրանք 44-օրյա պատերազմից հետո հայտարարել են, որ Արցախի հարցը փակված չէ։ Միջազգային դերակատարների համար ընդունելի կլինեն նաև ՀՀ կողմից ներկայացվող բանակցային պայմանները` Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, փախստականների վերադարձ, միջնորդային առկա ձևաչափի վերականգնում կամ նոր ձևաչափի ստեղծում, որոնք կչեզոքացնեն բանակցային գործընթացը նոր կապիտուլյացիոն ակտով դադարեցնելու Ադրբեջանի նկրտումները։
Մեր վիճակն էլ հեշտ չէ, բայց կապ չունի․ հայաստանցի ու արցախցի ձեռներեցները՝ հանուն Արցախի
Բացի այդ, ըստ հայտարարության, ՀՀ-ն հնարավորություն ունի միջազգային դատական ատյաններում բազմաթիվ գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել կատարած ռազմական, ցեղասպան հանցագործությունների համար։ Դրանով էլ ավելի կամրապնդվի սեփական բանակցային դիրքերը։ Միաժամանակ հայկական սփյուռքն էլ չիրացված լոբբինգային մեծ հնարավորություն ունի, սակայն ՀՀ իշխանությունների ուղեգիծը զրկում է նրանց անհրաժեշտ արդյունավետությունից։
«Արցախի ճանաչմանն աջակցելը ՀՀ–ին վերամիավորվելու հեռանկարով ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտականությունն է։ Սրանից փաստացի հրաժարվելը ոչ միայն անօրինական է, այլ նաև դավաճանություն, որն անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական և քաղաքացիական պատասխանատվության։ Արցախի միջազգային ճանաչման պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելությունն է` այն պետք է դուրս բերվի ներքաղաքական հակասությունների և աշխարհաքաղաքական նախընտրությունների տրամաբանությունից»,– այսպես է ավարտվում համաժողովի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Մատենադարանում անցկացվեց «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովը։
Ինչ շանսեր ունի Արցախը միջազգային դաշտում. իրավապաշտպանը` Օսկանյանի առաջարկի մասին
Լրահոս
0