https://arm.sputniknews.ru/20230228/hhum-em-araqelutjuny-legitimutjan-tesankjunic-kaskatseli-e-lavrvov-56038282.html
ՀՀ–ում ԵՄ առաքելությունը լեգիտիմության տեսանկյունից կասկածելի է. Լավրով
ՀՀ–ում ԵՄ առաքելությունը լեգիտիմության տեսանկյունից կասկածելի է. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԵՄ–ն ակնհայտ ձևով չարաշահում է Հայաստանի, Ադրբեջանի հետ իր հարաբերությունները։ 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T14:41+0400
2023-02-28T14:41+0400
2023-02-28T15:18+0400
հայաստան
եվրամիություն
դիտորդ
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54206472_0:0:1280:720_1920x0_80_0_0_96d74dbf1a192dec553100533058a3c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Եվրոպական միությունն առաջ է մղում այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։Լավրովի խոսքով` այդ առաքելությունը շատ հարցեր է առաջացնում նրա գործառույթների, մանդատի, տևողության տեսանկյունից։Նրա խոսքով` Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, սակայն տարածաշրջանի ոչ բոլոր խաղացողներն են կիսում այդ մոտեցումը։«Մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որը կարելի է բնութագրել որպես «մի՛ վնասիր», իսկ գլխավորը՝ բոլոր խնդիրների այնպիսի լուծմանը նպաստելու սկզբունքով, որոնք առաջին հերթին կհիմնվեին 3 առաջնորդների (ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի) չորս հայտարարությունների շրջանակում սկզբունքային պայմանավորվածությունների վրա, երկրորդը՝ կապահովեին փոխշահավետ, փոխադարձ հարգալից համագործակցություն տարածաշրջանի երկրների միջև։ Իսկ այդպիսի սկզբունքներով ոչ բոլոր խաղացողներն են առաջնորդվում, առաջին հերթին` նրանք, ովքեր գտնվում են Հարավային Կովկասից հեռու, և ոչ բոլորն են ցանկանում այստեղ աշխատել ոչ թե ինչ–որ բանի օգտին, այլ ինչ–որ մեկի դեմ»,–ասել է Լավրովը։Բայրամովն էլ նշել է, որ Հայաստանում Եվրամիության առաքելության աշխատանքի սկզբից Երևանի դիրքորոշումը դարձել է ավելի ապակառուցողական։Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։«ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են». Զախարովան` Հայաստանում առաքելության մեկնարկի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54206472_160:0:1120:720_1920x0_80_0_0_9113a62df90727d9507cacf30570bcb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, դիտորդ, սերգեյ լավրով
հայաստան, եվրամիություն, դիտորդ, սերգեյ լավրով
ՀՀ–ում ԵՄ առաքելությունը լեգիտիմության տեսանկյունից կասկածելի է. Լավրով
14:41 28.02.2023 (Թարմացված է: 15:18 28.02.2023) ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԵՄ–ն ակնհայտ ձևով չարաշահում է Հայաստանի, Ադրբեջանի հետ իր հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Եվրոպական միությունն առաջ է մղում այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ–ն ակնհայտ ձևով չարաշահում Հայաստանի, Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, այդ թվում` առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկած հարուցող իր այսպես կոչված առաքելությունը Հայաստանի տարածքում»,– ասել է նա։
Լավրովի խոսքով` այդ առաքելությունը շատ հարցեր է առաջացնում նրա գործառույթների, մանդատի, տևողության տեսանկյունից։
Նրա խոսքով` Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, սակայն տարածաշրջանի ոչ բոլոր խաղացողներն են կիսում այդ մոտեցումը։
«Մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որը կարելի է բնութագրել որպես «մի՛ վնասիր», իսկ գլխավորը՝ բոլոր խնդիրների այնպիսի լուծմանը նպաստելու սկզբունքով, որոնք առաջին հերթին կհիմնվեին 3 առաջնորդների (ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի) չորս հայտարարությունների շրջանակում սկզբունքային պայմանավորվածությունների վրա, երկրորդը՝ կապահովեին փոխշահավետ, փոխադարձ հարգալից համագործակցություն տարածաշրջանի երկրների միջև։ Իսկ այդպիսի սկզբունքներով ոչ բոլոր խաղացողներն են առաջնորդվում, առաջին հերթին` նրանք, ովքեր գտնվում են Հարավային Կովկասից հեռու, և ոչ բոլորն են ցանկանում այստեղ աշխատել ոչ թե ինչ–որ բանի օգտին, այլ ինչ–որ մեկի դեմ»,–ասել է Լավրովը։
Բայրամովն էլ նշել է, որ Հայաստանում Եվրամիության առաքելության աշխատանքի սկզբից Երևանի դիրքորոշումը դարձել է ավելի ապակառուցողական։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։