00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ կարծում, թե Ռուսաստանը դուրս է մնացել գործընթացից կամ էլ նման նպատակ ունի. Աբրահամյան

© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանն իր ներգրավվածությունն ապահովում է խաղաղության պայմանագրի հարցով, սակայն դժվար է ասել, թե ամիսներ անց ով կստանձնի հիմնական դերը բանակցային գործընթացում։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ Ռուսաստանը դուրս է մնացել խաղաղության պայմանագրի բանակցություններից։ Նա ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը դուրս է մնացել բանակցություններից։
«Չեմ կարծում, թե Ռուսաստանն այս գործընթացից դուրս է մնացել կամ ինքը նման նպատակ է հետապնդում: Ակնհայտ է, որ տարածաշրջանում իրավիճակի վարման գործընթացն իր ձեռքը վերցնելու հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կա խորը դիմակայություն: Իսկ մնացած առումներով Ռուսաստանն իր ներգրավվածությունն ապահովում է, բայց թե ինչ կունենանք 4-6 ամիս հետո և իրականում ով կստանձնի հիմնական դերը բանակցային գործընթացում, դեռ դժվար է ասել»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները Արցախի հարցով կոնսենսուս ունեն: Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի հրապարակած 5 սկզբունքները և Հայաստանի, այսպես ասած, լրացումները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ լինի խաղաղության պայմանագրի ստորագրում, ինչպես Ադրբեջանի նախագահն էր նշում, լինի բեկում, սա կլինի Ադրբեջանի համար բանակցությունները բարեհաջող ավարտ։ Հարցն այն է, որ, ըստ Աբրահամյանի, այն, ինչի շուրջ բանակցվում է, որևէ ձևով չի շոշափում Հայաստանի ու Արցախի շահերը: Այսինքն` հենց միայն այն հանգամանքը, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը դուրս է թողնվել բանակցություններից և իր տեղը զիջել է Արցախում ապրող հայերի իրավունքների օրակարգին, ինքնին ցույց է տալիս, որ բանակցություններում հայկական կողմը որևէ դրական ակնկալիք չի կարող ունենալ: Աբրահամյանը նշում է, թե Արցախի հանձնման գործընթացը ՀՀ իշխանություններին առանձնապես չի էլ նյարդայնացնում:
ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն. Լավրով
«Հայաստանի իշխանություններն ինքնորոշման իրավունքի սկզբունքը դուրս են բերել բանակցություններից, և թեման քննարկվում է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի մոտեցումները ԼՂ հայերի ազատությունների և իրավունքների մասով իրենց բավարարում է: Եվ վերջնական փուլում, որը դառնում է Արցախի հանձնում կամ ադրբեջանացում, ՀՀ իշխանություններն ասում են` դուրս ենք գալիս բանակցությունների գործընթացից»,-ասաց Աբրահամյանը:
Նա հավելեց, որ եթե խաղաղության պայմանագրում ամրագրվի արցախցիների` բացառապես իրավունքների և ազատությունների հարցը, ապա դա նշանակում է, որ պայմանագրով ամրագրվելու է Արցախի՝ Ադրբեջանին հանձնման գործընթացը: Իսկ եթե որևէ հիշատակում չլինի և ՀՀ իշխանություններն ասեն, որ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, ապա դա էլ նշանակում է, որ պատասխանատվությունը և երկրորդ կապիտուլյացիան գցվում է Արցախի վրա։
Լրահոս
0