https://arm.sputniknews.ru/20230228/azhn-petq-e-banadzev-ynduni-vorum-adrbejany-ceghaspan-petutjun-tshanachvi-larisa-alaverdjan-56030191.html
ԱԺ–ն պետք է բանաձև ընդունի, որում Ադրբեջանը ցեղասպան պետություն ճանաչվի. Լարիսա Ալավերդյան
ԱԺ–ն պետք է բանաձև ընդունի, որում Ադրբեջանը ցեղասպան պետություն ճանաչվի. Լարիսա Ալավերդյան
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելը պետք է դառնա միջազգային հարթակների քաղաքական օրակարգի հարց։ 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T13:10+0400
2023-02-28T13:10+0400
2023-02-28T13:12+0400
հայաստան
ադրբեջան
սումգայիթ
լարիսա ալավերդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56025647_0:27:1601:927_1920x0_80_0_0_50f4540f64d9312cb6140cb352d32601.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Պետք է պահանջել, որ Ազգային ժողովն ընդունի բանաձև, որում Ադրբեջանը ճանաչվի որպես ցեղասպանություն իրականացնող սուբյեկտ։ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։«Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանություն իրականացնելը պետք է ոչ թե ներքին լսարանի համար հնչեցվի ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, այլ պետք է դառնա միջազգային հարթակների քաղաքական օրակարգի հարց»,– ասաց իրավապաշտպանը։Երկրորդ փաստաթուղթը, որ պետք է Սումգայիթի ողբերգության հետ կապված կառավարությունն ընդունի, ըստ Ալավերդյանի, պետք է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, ավելի քան 320 այլ հայաբնակ բնակավայրերից բռնի տեղահանված հայերին վերապրողների կարգավիճակ տա։Ադրբեջանական «Խոջալու» հեշթեգին հակադարձելու հայկական կողմի պասիվությունը մտահոգիչ է«Նրանց մեջ կան այնպիսի անմարդկային տանջանքների ենթարկված մարդիկ, որոնք պահանջում են հոգածություն կառավարության և իշխանության կողմից»,–ասաց իրավապաշտպանը։Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է. ԵՄ գրասենյակը` Սումգայիթի ջարդերի մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56025647_62:0:1485:1067_1920x0_80_0_0_a102a98ce1676eabc0a4c2594d1a793d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սումգայիթ, լարիսա ալավերդյան
հայաստան, ադրբեջան, սումգայիթ, լարիսա ալավերդյան
ԱԺ–ն պետք է բանաձև ընդունի, որում Ադրբեջանը ցեղասպան պետություն ճանաչվի. Լարիսա Ալավերդյան
13:10 28.02.2023 (Թարմացված է: 13:12 28.02.2023) Իրավապաշտպանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելը պետք է դառնա միջազգային հարթակների քաղաքական օրակարգի հարց։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Պետք է պահանջել, որ Ազգային ժողովն ընդունի բանաձև, որում Ադրբեջանը ճանաչվի որպես ցեղասպանություն իրականացնող սուբյեկտ։ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանություն իրականացնելը պետք է ոչ թե ներքին լսարանի համար հնչեցվի ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, այլ պետք է դառնա միջազգային հարթակների քաղաքական օրակարգի հարց»,– ասաց իրավապաշտպանը։
Երկրորդ փաստաթուղթը, որ պետք է Սումգայիթի ողբերգության հետ կապված կառավարությունն ընդունի, ըստ Ալավերդյանի, պետք է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, ավելի քան 320 այլ հայաբնակ բնակավայրերից բռնի տեղահանված հայերին վերապրողների կարգավիճակ տա։
«Նրանց մեջ կան այնպիսի անմարդկային տանջանքների ենթարկված մարդիկ, որոնք պահանջում են հոգածություն կառավարության և իշխանության կողմից»,–ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։