https://arm.sputniknews.ru/20230228/azh-khvosnaky-njardajin-e-hamarum-rd-i-ardzaganqy-hhum-evropakan-ditordneri-nkatmamb-56030010.html
ԱԺ խոսնակը նյարդային է համարում ՌԴ-ի արձագանքը խաղաղության պայմանագրի վերաբերյալ
ԱԺ խոսնակը նյարդային է համարում ՌԴ-ի արձագանքը խաղաղության պայմանագրի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Ռուսաստանն էր ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգության ապահովողը։ 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T13:07+0400
2023-02-28T13:07+0400
2023-02-28T13:11+0400
ռուսաստան
հայաստան
ալեն սիմոնյան
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54971918_0:0:1600:901_1920x0_80_0_0_d2b52d66f1741ddd1a652e3ec863f32e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը դեր ունի խաղաղության պայմանագրի քննարկումների հարցում, բայց «ջղաձգումները և նյարդային արձագանքները» Մոսկվայից այս հարցի վերաբերյալ ավելորդ են։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։ՀՀ ԱԺ խոսնակը կոչ արեց «ծուռ նստել, դուզ խոսել»` Ռուսաստանն էր ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական ռազմաբազան, և մեր պայմանագրերը դրան էին միտված։«Բա ո՞ւր եք, բա դուք ինչո՞ւ ավելի ակտիվ չեք մասնակցում, ես ասել եմ՝ եթե չեք կարողանում, պետք է բարձրաձայն դրա մասին ասել, և միգուցե այդ դեպքում միասին նստենք և ելքեր գտնենք»,– նշեց Ալեն Սիմոնյանը։Նա հավելեց՝ եթե Ռուսաստանը կարող է հարցը այլ ձևով լուծել, ապա Հայաստանը միայն կողմ կլինի դրան։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54971918_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2bc239ce4943c6061e99729b354a6296.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ալեն սիմոնյան, մոսկվա
ռուսաստան, հայաստան, ալեն սիմոնյան, մոսկվա
ԱԺ խոսնակը նյարդային է համարում ՌԴ-ի արձագանքը խաղաղության պայմանագրի վերաբերյալ
13:07 28.02.2023 (Թարմացված է: 13:11 28.02.2023) Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Ռուսաստանն էր ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգության ապահովողը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը դեր ունի խաղաղության պայմանագրի քննարկումների հարցում, բայց «ջղաձգումները և նյարդային արձագանքները» Մոսկվայից այս հարցի վերաբերյալ ավելորդ են։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Երբ ինչ–որ այլ կողմ ուզում է ինչ–որ բան անել, Մոսկվայի արձագանքը շատ ավելի էմոցիանալ է դառնում, քան պետք է լինեն քաղաքական այդ մեծ կառույցի կողմից։ Նրանք մի քիչ ավելի հանգիստ ու զսպված պետք է լինեն, պետք է հասկանան իրավիճակը, պետք է հասկանան, որ ՀՀ–ն իր շահերն ունի և իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի ի հեճուկս որևէ աշխարահաքաղաքական ելևէջի, առանց որևէ մեկի ցանկության ու խանդի»,– նշեց Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ խոսնակը կոչ արեց «ծուռ նստել, դուզ խոսել»` Ռուսաստանն էր ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական ռազմաբազան, և մեր պայմանագրերը դրան էին միտված։
«Բա ո՞ւր եք, բա դուք ինչո՞ւ ավելի ակտիվ չեք մասնակցում, ես ասել եմ՝ եթե չեք կարողանում, պետք է բարձրաձայն դրա մասին ասել, և միգուցե այդ դեպքում միասին նստենք և ելքեր գտնենք»,– նշեց Ալեն Սիմոնյանը։
Նա հավելեց՝ եթե Ռուսաստանը կարող է հարցը այլ ձևով լուծել, ապա Հայաստանը միայն կողմ կլինի դրան։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։