00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ ծառայողներն ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար կստանան

© Photo : official site of the NSS of RAԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներն ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար կստանան։ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Նախագծի նպատակն է ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումը, ինչի արդյունքում էլ առավել բարձր վարձատրություն կնախատեսվի, իսկ զինծառայողների մասնագիտական պատրաստությունն էլ պատշաճ կերպով կապահովվի։
«Նախագծով առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար»,– ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Օրինագծով նաև նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում հավելավճար հաշվարկելու դեպքում չեն վճարվելու օրենքով սահմանված մյուս հավելումները։
Ատեստավորման գործընթացն անցկացվելու է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլում ընդգրկվելու է 20 հարց, ծառայողը 17-ին ճիշտ պատասխանելուց հետո կանցնի հարցազրույցի փուլ։
Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների դեպքում մինչև թեստավորման փուլը լինելու է ֆիզիկական և մարտական պատրաստության վերաբերյալ ստուգարք։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ արդյոք ատեստավորումները թափանցիկ և անաչառ կերպով են անցնելու։ Սիմոնյանը վստահեցրեց, որ գործընթացի լրջության մասին խոսելու է այն հանգամանքը, որ ստեղծվելու է ատեստավորման հանձնաժողով, որը ղեկավարելու է անձամբ ԱԱԾ տնօրենը։ Հանձնաժողովի կազմում լինելու են նաև ծառայության տնօրենի տեղակալները։
ԱԱԾ–ն առաջարկում է պետական գաղտնիքի պահպանման ավելի երկար ժամկետ սահմանել
Օրինագծին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց 60 պատգամավոր, 27-ը ձեռնպահ էին։
Ավելի վաղ Սիմոնյանը հայտնել էր, որ նախագծով ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնելու։
Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի, ԱԱԾ ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է կամավորության սկզբունքով, այնուհետև այն կլինի պարտադիր` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում` ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։
Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով:
Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:
Լրահոս
0