https://arm.sputniknews.ru/20230227/zaruhi-nakhshqarjani-liazvorutjunnery-dadarecvecin-bdkh-n-bavararec-an-i-mijnvordutjuny-55955194.html
Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունը
Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունը
Sputnik Արմենիա
Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների... 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T11:47+0400
2023-02-27T11:47+0400
2023-02-27T12:15+0400
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
տեսանյութ
տեսանյութեր
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55957474_0:0:1600:900_1920x0_80_0_0_4573c4fe28f71b33da392be37e550b19.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։Մասնավորապես, ԲԴԽ-ն բավարարել է Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխնատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։Ընդ որում, դատավորի դիտարկումները վերաբերում էին համակարգային խնդիրներին, ինչպիսին դատարանների ծանրաբեռնվածությունն է, որի պատճառով տուժում է արդարադատությունը, ու դատավորները հաճախ չեն հասցնում անգամ դատական ակտերը ժամկետների սահմանում տրամադրել։Մասնավորապես, միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55957474_200:0:1400:900_1920x0_80_0_0_8e6b4836f108b6eca1102b42196c1610.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), տեսանյութ, տեսանյութեր, դատավոր, видео
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), տեսանյութ, տեսանյութեր, դատավոր, видео
Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունը
11:47 27.02.2023 (Թարմացված է: 12:15 27.02.2023) Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։
Մասնավորապես, ԲԴԽ-ն բավարարել է Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխնատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։
Ընդ որում, դատավորի դիտարկումները վերաբերում էին համակարգային խնդիրներին, ինչպիսին դատարանների ծանրաբեռնվածությունն է, որի պատճառով տուժում է արդարադատությունը, ու դատավորները հաճախ չեն հասցնում անգամ դատական ակտերը ժամկետների սահմանում տրամադրել։
Մասնավորապես, միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։