https://arm.sputniknews.ru/20230227/vardzkanneri-kirarman-harcervov-mak-i-ashkhatanqajin-khumby-ajcelel-e-hh-ev-ditarkumner-arel-55987783.html
Վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը այցելել է ՀՀ և դիտարկումներ արել
Վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը այցելել է ՀՀ և դիտարկումներ արել
Sputnik Արմենիա
Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով փորձագետները հորդորում են Հայաստանի դատական իշխանությանը հետագայում հաշվի առնել «առավել... 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T17:58+0400
2023-02-27T17:58+0400
2023-02-27T18:01+0400
վարձկաններ
սիրիա
հայաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55980308_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f28249b047a98b2bfeb98204c58924a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով փորձագետները գնահատում են Հայաստանի հանձնառությունը պայքարելու վարձկանների և մասնավոր պահնորդային ընկերությունների օգտագործմամբ մարդու իրավունքների խախտման դեմ, բայց ոլորտում դեռ բացեր կան։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ռավինդրան Դանիելը։Նշենք, որ Հայաստան կատարած այցելության ընթացքում (փետրվարի 20-ից 27-ը) ՄԱԿ–ի աշխատանքային խումբը տեղեկություններ է հավաքել այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մասին , որոնք քրեականացնում են վարձկանների գործունեությունը:Խումբն այցելել է Երևան և Սյունիք, հանդիպել պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ Կապանում տեղի ունեցած դատական լսումների ընթացքում մարզի առաջին ատյանի դատարանը կիրառել է վարձկանությունը քրեականացնող օրենսդրական դրույթները և պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դաժանություններին մասնակցելու համար մեղադրանք ներկայացրել սիրացի երկու վարձկանների, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման , բայց մեկ օր տևած դատավարության ընթացքում (2021 թվականի մայիսին )»,–հայտարարեց Ռավինդրան Դանիելը։Նա ընդգծեց, որ չնայած Հայաստանն առանձնանում է իր ջանքերով՝ վարձկանների մասին ՄԱԿ–ի 1989 թվականի կոնվեցիայի դրույթներն ազգային օրենսդրությամբ (մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 147–րդ հոդածը, որով միջազգային իրավունքին համապատասխան սահմանվում է վարձկանությունը) ներկայացնելու համար, սակայն տվյալ օրենսդրական կարգավորումների կիրարկումը դեռ զարգացման վաղ, սաղմնային փուլում է գտնվում։«Ես հորդորում եմ Հայաստանի դատական իշխանությանը հետագայում հաշվի առնել առավել զոհակենտրոն մոտեցումներ»,–ասաց Ռավինդրան Դանիելը։Միավորված ազգերի կազմակերպության՝ վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի անդամ Ելենա Ապարաքն իր հերթին նշեց, որ իրենք չեն կարողացել հանդիպել այդ երկու վարձկաններին և լսել նրանց, բայց վստահ են, որ մինչև վերջնական զեկույցի հրապարակումը լրացուցիչ տեղեկություն կստանան այդ գործի հետ կապված։Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։Նշվեց, որ պատվիրակությունը Հայաստան գալու համար նախապես դիմել է երկրի կառավարությանը և համաձայնություն ստացել։Նման դիմում ուղարկել է նաև Ադրբեջանի կառավարությանը, սակայն այն ոչ հաստատվել է, ոչ մերժվել։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55980308_22:0:1442:1065_1920x0_80_0_0_a11594d97b8446561646edd95645de4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարձկաններ, սիրիա, հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
վարձկաններ, սիրիա, հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը այցելել է ՀՀ և դիտարկումներ արել
17:58 27.02.2023 (Թարմացված է: 18:01 27.02.2023) Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով փորձագետները հորդորում են Հայաստանի դատական իշխանությանը հետագայում հաշվի առնել «առավել զոհակենտրոն մոտեցումներ»։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով փորձագետները գնահատում են Հայաստանի հանձնառությունը պայքարելու վարձկանների և մասնավոր պահնորդային ընկերությունների օգտագործմամբ մարդու իրավունքների խախտման դեմ, բայց ոլորտում դեռ բացեր կան։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ռավինդրան Դանիելը։
Նշենք, որ Հայաստան կատարած այցելության ընթացքում (փետրվարի 20-ից 27-ը) ՄԱԿ–ի աշխատանքային խումբը տեղեկություններ է հավաքել այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մասին , որոնք քրեականացնում են վարձկանների գործունեությունը:
Խումբն այցելել է Երևան և Սյունիք, հանդիպել պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ Կապանում տեղի ունեցած դատական լսումների ընթացքում մարզի առաջին ատյանի դատարանը կիրառել է վարձկանությունը քրեականացնող օրենսդրական դրույթները և պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դաժանություններին մասնակցելու համար մեղադրանք ներկայացրել սիրացի երկու վարձկանների, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման , բայց մեկ օր տևած դատավարության ընթացքում (2021 թվականի մայիսին )»,–հայտարարեց Ռավինդրան Դանիելը։
Նա ընդգծեց, որ չնայած Հայաստանն առանձնանում է իր ջանքերով՝ վարձկանների մասին ՄԱԿ–ի 1989 թվականի կոնվեցիայի դրույթներն ազգային օրենսդրությամբ (մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 147–րդ հոդածը, որով միջազգային իրավունքին համապատասխան սահմանվում է վարձկանությունը) ներկայացնելու համար, սակայն տվյալ օրենսդրական կարգավորումների կիրարկումը դեռ զարգացման վաղ, սաղմնային փուլում է գտնվում։
«Ես հորդորում եմ Հայաստանի դատական իշխանությանը հետագայում հաշվի առնել առավել զոհակենտրոն մոտեցումներ»,–ասաց Ռավինդրան Դանիելը։
Միավորված ազգերի կազմակերպության՝ վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի անդամ Ելենա Ապարաքն իր հերթին նշեց, որ իրենք չեն կարողացել հանդիպել այդ երկու վարձկաններին և լսել նրանց, բայց վստահ են, որ մինչև վերջնական զեկույցի հրապարակումը լրացուցիչ տեղեկություն կստանան այդ գործի հետ կապված։
Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։
Նշվեց, որ պատվիրակությունը Հայաստան գալու համար նախապես դիմել է երկրի կառավարությանը և համաձայնություն ստացել։
Նման դիմում ուղարկել է նաև Ադրբեջանի կառավարությանը, սակայն այն ոչ հաստատվել է, ոչ մերժվել։