https://arm.sputniknews.ru/20230227/turqiajum-futbvoli-erkrpagunery-zajracrel-en-azgajnakanneri-arajnvordin-55959818.html
Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուները զայրացրել են ազգայնականների առաջնորդին
Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուները զայրացրել են ազգայնականների առաջնորդին
Sputnik Արմենիա
Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության ղեկավարը զանգահարել է ֆուտբոլային ակումբների նախագահներին՝ պահանջելով հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների... 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T13:04+0400
2023-02-27T13:04+0400
2023-02-27T13:05+0400
թուրքիա
ֆուտբոլ
երկրպագու
երկրաշարժ
բեշիքթաշ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55950639_0:128:1442:939_1920x0_80_0_0_69bc5b78e6db49314fe01ab0af318bec.jpg
Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի անդամ է) հրաժարվել է Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբին իր անդամակցությունից: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։Նման որոշման պատճառ է դարձել ակումբի երկրպագուների պահվածքը։ Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Բեշիքթաշի» երկրպագուները «Անթալյասպորի» հետ հանդիպման ժամանակ դաշտ նետում փափուկ խաղալիքները, որոնք նախատեսված են Թուրքիայում երկրաշարժից փրկված երեխաների համար:«Թող երեխաները միշտ ժպտան»,-ակցիայի ժամանակ սկզբում վանկարկում էին երկրպագուները։Սակայն դրանից հետո սկսել են քաղաքական կարգախոսներ հնչել։ Մասնավորապես, «Բեշիքթաշի» երկրպագուները սկսել են բղավել «Hükümet Istifa»՝ «Հեռացնել կառավարությանը»։Հատկանշական է, որ ավելի վաղ «Ֆեներբախչե» և «Կոնյասպոր» ակումբների խաղի ժամանակ հանդիսատեսը նույնպես վանկարկում էր «Հեռացնել կառավարությանը», սակայն ուղիղ հեռարձակման ժամանակ տրիբունաների ձայները խլացվել էին:Այս միջադեպը հարուցել է թուրք ազգայնականների առաջնորդի վրդովմունքը։Նրա գլխավորած կուսակցությունն իր հերթին վճռականորեն դատապարտել է «երկրաշարժի հետևանքով զոհված քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը և երկրի համար նման զգայուն և ցավոտ օրերին սպորտը որպես կեղտոտ քաղաքականության գործիք օգտագործելը»:Բախչելին զանգահարել է նշված ակումբների ղեկավարներին՝ պահանջելով շտապ միջոցներ ձեռնարկել խաղերը կամ առանց հանդիսականների անցկացնելու, կամ անհրաժեշտ նախազգուշական միջոցներ պահպանելու համար։Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները երեկ երեկոյան բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում այն բանից, թե ինչպես է օգնություն ցուցաբերվում Թուրքիայում երկրաշարժերից տուժած քաղաքացիներին։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55950639_100:0:1352:939_1920x0_80_0_0_cc567064464aabe94a8acf385eb10439.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ֆուտբոլ, երկրպագու, երկրաշարժ, բեշիքթաշ, տեսանյութեր, տեսանյութ, видео
թուրքիա, ֆուտբոլ, երկրպագու, երկրաշարժ, բեշիքթաշ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուները զայրացրել են ազգայնականների առաջնորդին
13:04 27.02.2023 (Թարմացված է: 13:05 27.02.2023) Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության ղեկավարը զանգահարել է ֆուտբոլային ակումբների նախագահներին՝ պահանջելով հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների կամ նախազգուշական միջոցներ պահպանել։
Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի անդամ է) հրաժարվել է Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբին իր անդամակցությունից: Այս մասին հայտնում են
թուրքական լրատվամիջոցները։
Նման որոշման պատճառ է դարձել ակումբի երկրպագուների պահվածքը։ Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Բեշիքթաշի» երկրպագուները «Անթալյասպորի» հետ հանդիպման ժամանակ դաշտ նետում փափուկ խաղալիքները, որոնք նախատեսված են Թուրքիայում երկրաշարժից փրկված երեխաների համար:
«Թող երեխաները միշտ ժպտան»,-ակցիայի ժամանակ սկզբում վանկարկում էին երկրպագուները։
Սակայն դրանից հետո սկսել են քաղաքական կարգախոսներ հնչել։ Մասնավորապես, «Բեշիքթաշի» երկրպագուները սկսել են բղավել «Hükümet Istifa»՝ «Հեռացնել կառավարությանը»։
Հատկանշական է, որ ավելի վաղ «Ֆեներբախչե» և «Կոնյասպոր» ակումբների խաղի ժամանակ հանդիսատեսը նույնպես վանկարկում էր «Հեռացնել կառավարությանը», սակայն ուղիղ հեռարձակման ժամանակ տրիբունաների ձայները խլացվել էին:
Այս միջադեպը հարուցել է թուրք ազգայնականների առաջնորդի վրդովմունքը։
«Քանի դեռ մեր երկիրը պայքարում է խոշորագույն երկրաշարժի հետևանքների դեմ, անպատասխանատու քայլ է «Ֆեներբախչե»-«Կոնյասպոր» ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունաներից կառավարության հրաժարականի մասին կարգախոսներ բղավելը», -
Twitter-ում հայտարարել է Բախչելին:
Նրա գլխավորած կուսակցությունն իր հերթին վճռականորեն դատապարտել է «երկրաշարժի հետևանքով զոհված քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը և երկրի համար նման զգայուն և ցավոտ օրերին սպորտը որպես կեղտոտ քաղաքականության գործիք օգտագործելը»:
Բախչելին զանգահարել է նշված ակումբների ղեկավարներին՝ պահանջելով շտապ միջոցներ ձեռնարկել խաղերը կամ առանց հանդիսականների անցկացնելու, կամ անհրաժեշտ նախազգուշական միջոցներ պահպանելու համար։
Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները
երեկ երեկոյան բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում այն բանից, թե ինչպես է օգնություն ցուցաբերվում Թուրքիայում երկրաշարժերից տուժած քաղաքացիներին։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին,
Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։