https://arm.sputniknews.ru/20230227/petq-e-miasnakan-janqvov-i-cujc-dnenq-mer-ankvotrum-kamqy-hh-nakhagahn-ugherdz-e-hghel--55949733.html
35 տարի անց պետք է ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել
35 տարի անց պետք է ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության... 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T10:18+0400
2023-02-27T10:18+0400
2023-02-27T10:28+0400
հայաստան
սումգայիթ
վահագն խաչատուրյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39702438_0:104:1600:1004_1920x0_80_0_0_e1ee26986b945c321f1230fbd2cbbbbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ և միասնականության կոչ արել հայերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Փետրվարի 27-ին հայերը ոգեկոչում են 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որի նպատակը սեփական տանն ապրող և արարող հայերի բռնի տեղահանումն ու ունեզրկումն էր:«Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր և ըստ էության, ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում՝ հարուցելով մեր հայրենակիցների արդարացի բողոքն ու դիմադրությունը: Արցախի մեր հայրենակիցները ոտքի կանգնեցին իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։ Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում»,– նշել է Խաչատուրյանը։ՀՀ նախագահի խոսքով` դարեր շարունակ մեր ժողովուրդը ճաշակել է և հաղթանակի բերկրանքը, և կորուստների դառնությունը, բայց մեր ժողովուրդը երբեք չի ձգտել պատերազմի, այլ փորձել է խաղաղ ապրել ու արարել իր տանը, հայրենիքում, իր ավյունով ու ստեղծագործ ջանքով՝ լավագույնս գիտակցելով և պատերազմի, և խաղաղության գինը, գիտակցելով նաև, որ պատերազմների արհավիրքում հաղթողներ չեն լինում։ՀՀ նախագահը խաղաղություն է մաղթել հայ ժողովրդին, ամուր կամք ու բարօրություն` Արցախի մեր հայրենակիցներին։Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39702438_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c2b4c4e55b0b9cf1fdadab65f0e98cd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սումգայիթ, վահագն խաչատուրյան, արցախ
հայաստան, սումգայիթ, վահագն խաչատուրյան, արցախ
35 տարի անց պետք է ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել
10:18 27.02.2023 (Թարմացված է: 10:28 27.02.2023) Վահագն Խաչատուրյանը նշել է, որ սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ և միասնականության կոչ արել հայերին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Փետրվարի 27-ին հայերը ոգեկոչում են 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որի նպատակը սեփական տանն ապրող և արարող հայերի բռնի տեղահանումն ու ունեզրկումն էր:
«Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր և ըստ էության, ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում՝ հարուցելով մեր հայրենակիցների արդարացի բողոքն ու դիմադրությունը: Արցախի մեր հայրենակիցները ոտքի կանգնեցին իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։ Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում»,– նշել է Խաչատուրյանը։
ՀՀ նախագահի խոսքով` դարեր շարունակ մեր ժողովուրդը ճաշակել է և հաղթանակի բերկրանքը, և կորուստների դառնությունը, բայց մեր ժողովուրդը երբեք չի ձգտել պատերազմի, այլ փորձել է խաղաղ ապրել ու արարել իր տանը, հայրենիքում, իր ավյունով ու ստեղծագործ ջանքով՝ լավագույնս գիտակցելով և պատերազմի, և խաղաղության գինը, գիտակցելով նաև, որ պատերազմների արհավիրքում հաղթողներ չեն լինում։
«Այսօր մենք խոնարհվելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակի առաջ, առավել քան երբևէ, պետք է միասնական ջանքով ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը՝ պաշտպանել իրենց հնամենի հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու Արցախի մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքները, պիտի մեկտեղենք մեր միասնական ներուժն ու կորովը՝ հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր սերունդների անվտանգ ու խաղաղ ապագայի»,– ընդգծել է նա։
ՀՀ նախագահը խաղաղություն է մաղթել հայ ժողովրդին, ամուր կամք ու բարօրություն` Արցախի մեր հայրենակիցներին։