https://arm.sputniknews.ru/20230227/miedum-hajastann-ynddem-adrbejani-4-gvorts-ka-kirakvosjan-55956380.html
ՄԻԵԴ–ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա. Կիրակոսյան
ՄԻԵԴ–ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա. Կիրակոսյան
Sputnik Արմենիա
Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ ընթացքի մեջ է Հայաստանի ներկայացրած 4 գործերի քննությունը։ 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T12:00+0400
2023-02-27T12:00+0400
2023-02-27T12:14+0400
եղիշե կիրակոսյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54726362_0:214:2048:1366_1920x0_80_0_0_75c2d89a3f7dfaff9897d62eae8f7f2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Այս պահին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ–ում 4 գործ կա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամիսներին կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը` ՀՀ–ի սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։ Պետք է ճնշեն Ադրբեջանին. Կիրակոսյանը` Լաչինի մասին դատարանի որոշումը կատարելու մասին«Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասով որոշ տղաների հետ կապված դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որևէ անելիք չունենք այս մասով` եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,–ասաց Կիրակոսյանը։Նա հավելեց, որ գերեվարված զինծառայողների դատավարությունը բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54726362_81:0:1902:1366_1920x0_80_0_0_e65dd0a397f4b8e887a8ab2a567c1181.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան, ադրբեջան
եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան, ադրբեջան
ՄԻԵԴ–ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա. Կիրակոսյան
12:00 27.02.2023 (Թարմացված է: 12:14 27.02.2023) Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ ընթացքի մեջ է Հայաստանի ներկայացրած 4 գործերի քննությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Այս պահին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ–ում 4 գործ կա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամիսներին կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը` ՀՀ–ի սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։
«Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասով որոշ տղաների հետ կապված դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որևէ անելիք չունենք այս մասով` եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,–ասաց Կիրակոսյանը։
Նա հավելեց, որ գերեվարված զինծառայողների դատավարությունը բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։