00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի դատարանի որոշման իմպլեմենտացիայի հարցում ԱՄՆ–ն կարող է որոշիչ դեր ունենալ. Սիմոնյան

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանն ընդունել է Քրիստինա Քվինին
Ալեն Սիմոնյանն ընդունել է Քրիստինա Քվինին - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Քրիստինա Քվինին
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ մտքեր է փոխանակել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ քննարկել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են ԱԺ–ից` հավելելով, որ Սիմոնյանն ընդունել է Քրիստինա Քվինին։
Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել արցախահայության շրջանում առաջացած հումանիտար աղետի վերաբերյալ:
Նա «ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլերից է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նա շեշտել է, որ որոշման իմպլեմենտացիայի հարցում Միացյալ Նահանգները կարող է որոշիչ, ծանրակշիռ դեր ունենալ»,–ասված է հաղորդագրության մեջ։
© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանն ընդունել է Քրիստինա Քվինին
Председатель Национального собрания Ален Симонян принял нового посла США Кристину Куинн (27 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Քրիստինա Քվինին
Միաժամանակ, մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ:
Սիմոնյանը, եզրափակելով խոսքը, նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ, որդեգրել է ժողովրդավարության ուղին և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։
Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանն ընդունել է Քրիստինա Քվինին
Председатель Национального собрания Ален Симонян принял нового посла США Кристину Куинн (27 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Քրիստինա Քվինին
Լրահոս
0