https://arm.sputniknews.ru/20230227/irany-patrast-e-44orja-paterazmi-masnakicneri-verakangnvoghakan-pul-anckacnel-ir-mvot-55963979.html
Իրանը պատրաստ է 44–օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական փուլ անցկացնել իր մոտ
Իրանը պատրաստ է 44–օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական փուլ անցկացնել իր մոտ
Sputnik Արմենիա
Մորթազավին նշել է, որ անչափ կարևորում է երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը։ Նա ընդգծել է, որ իրենք ունեն մեծ ռեսուրսներ և... 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T13:44+0400
2023-02-27T13:44+0400
2023-02-27T13:44+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
նախարար
ուսումնարան
հաշմանդամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55960787_0:98:1600:998_1920x0_80_0_0_0e22400d38770eeb4e7d12babef38d45.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Իրանը պատրաստ է 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլը մատուցել Իրանում։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ։Տեղեկությունը հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։Հանդիպման ընթացքում Մորթազավին հետաքրքվել է 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին։Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող բարեփոխումները՝ մանրամասնելով վերջիններիս մատուցվող ծառայությունները։Այս համատեքստում նախարարները քննարկել են Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը։Բացի այդ, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։ Իրանի սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, պաշտոնյան հոսպիտալացվել էԻրանի 13,000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացու տեխնիկական և մասնագիտական կրթություն է ապահովվում․ ըստ այդմ՝ դիտարկվել է Հայաստանում նմանօրինակ աշխատարան ստեղծելու հնարավորությունը։Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ անչափ կարևորում է երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը։ Նա ընդգծել է, որ իրենք ունեն մեծ ռեսուրսներ և պատրաստակամ են լավագույն փորձով կիսվել Հայաստանի հետ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55960787_174:0:1597:1067_1920x0_80_0_0_e283a49dfc7675f807575127eefc4c6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, նախարար, ուսումնարան, հաշմանդամ
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, նախարար, ուսումնարան, հաշմանդամ
Իրանը պատրաստ է 44–օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական փուլ անցկացնել իր մոտ
Մորթազավին նշել է, որ անչափ կարևորում է երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը։ Նա ընդգծել է, որ իրենք ունեն մեծ ռեսուրսներ և պատրաստակամ են լավագույն փորձով կիսվել Հայաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Իրանը պատրաստ է 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլը մատուցել Իրանում։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։
Հանդիպման ընթացքում Մորթազավին հետաքրքվել է 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին։
Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող բարեփոխումները՝ մանրամասնելով վերջիններիս մատուցվող ծառայությունները։
Այս համատեքստում նախարարները քննարկել են Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը։
Բացի այդ, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։
Իրանի 13,000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացու տեխնիկական և մասնագիտական կրթություն է ապահովվում․ ըստ այդմ՝ դիտարկվել է Հայաստանում նմանօրինակ աշխատարան ստեղծելու հնարավորությունը։
Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ անչափ կարևորում է երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը։ Նա ընդգծել է, որ իրենք ունեն մեծ ռեսուրսներ և պատրաստակամ են լավագույն փորձով կիսվել Հայաստանի հետ։