https://arm.sputniknews.ru/20230227/hatuk-gvortsvoghutjunneri-uzhery-hasnum-en-rd-ishkhanutjan-sahmanats-npataknerin-shvojgu-55953772.html
Հատուկ գործողությունների ուժերը հասնում են ՌԴ իշխանության սահմանած նպատակներին. Շոյգու
Հատուկ գործողությունների ուժերը հասնում են ՌԴ իշխանության սահմանած նպատակներին. Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով` հատուկ գործողությունների ուժերը պատրաստ են կատարել ռուսական պետության պաշտպանության ամենաբարդ խնդիրները, նշել է ՌԴ... 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T11:33+0400
2023-02-27T11:33+0400
2023-02-27T11:34+0400
ռուսաստան
ուկրաինա
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48962481_0:0:2800:1575_1920x0_80_0_0_539e7e612f46c584f77eea64b44040df.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները իրենց գործողությունների ընթացքում հասնում են երկրի ղեկավարության սահմանած նպատակներին: Հատուկ գործողությունների ուժերի օրվա կապակցությամբ այս հայտարարությունն է արել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ՌԴ ՊՆ ղեկավարը հավելել է, որ այս համեմատաբար երիտասարդ տոնը կրում է ռուսական բանակի բազմամյա ավանդույթները, որոնք կեղծվել են Կուլիկովսկու և Բորոդինոյի մարտադաշտերում, ամրապնդվել են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին, Աֆղանստանում միջազգային օգնություն տրամադրելու ժամանակահատվածում, Հյուսիսային Կովկասում և Սիրիայում հակաահաբեկչական պայքարի ժամանակ:Նրա խոսքով` այսօր Հատուկ գործողությունների ուժերը բարձր պրոֆեսիոնալ մակարդակի զորքեր են, որոնք պատրաստ են կատարել ռուսական պետության պաշտպանության ամենաբարդ խնդիրները։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48962481_245:0:2734:1867_1920x0_80_0_0_7e0a6412da9ed5d8ef5adb605d344f67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ շոյգու
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ շոյգու
Հատուկ գործողությունների ուժերը հասնում են ՌԴ իշխանության սահմանած նպատակներին. Շոյգու
11:33 27.02.2023 (Թարմացված է: 11:34 27.02.2023) ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով` հատուկ գործողությունների ուժերը պատրաստ են կատարել ռուսական պետության պաշտպանության ամենաբարդ խնդիրները, նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները իրենց գործողությունների ընթացքում հասնում են երկրի ղեկավարության սահմանած նպատակներին: Հատուկ գործողությունների ուժերի օրվա կապակցությամբ այս հայտարարությունն է արել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
«Ռազմական հատուկ գործողության ընթացքում Հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները ցուցաբերում են անբասիր պատրաստվածություն, հերոսություն և արիություն, հաջողությամբ հասնում են երկրի ղեկավարության սահմանած նպատակներին»,- ասվում է Շոյգուի շնորհավորական ուղերձում, որը հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ ՊՆ ղեկավարը հավելել է, որ այս համեմատաբար երիտասարդ տոնը կրում է ռուսական բանակի բազմամյա ավանդույթները, որոնք կեղծվել են Կուլիկովսկու և Բորոդինոյի մարտադաշտերում, ամրապնդվել են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին, Աֆղանստանում միջազգային օգնություն տրամադրելու ժամանակահատվածում, Հյուսիսային Կովկասում և Սիրիայում հակաահաբեկչական պայքարի ժամանակ:
Նրա խոսքով` այսօր Հատուկ գործողությունների ուժերը բարձր պրոֆեսիոնալ մակարդակի զորքեր են, որոնք պատրաստ են կատարել ռուսական պետության պաշտպանության ամենաբարդ խնդիրները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։