https://arm.sputniknews.ru/20230227/hajastanum-erazanqnern-arag-en-irakananum-rus-rezhisvorn-uzum-e-zarmacnel-handisatesin-55977933.html
Հայաստանում երազանքներն արագ են իրականանում. ռուս ռեժիսորն ուզում է զարմացնել հանդիսատեսին
Հայաստանում երազանքներն արագ են իրականանում. ռուս ռեժիսորն ուզում է զարմացնել հանդիսատեսին
Sputnik Արմենիա
Ալեքսեյ Գյուլիտը նախատեսում է ներկայացում բեմադրել Երևանի մետրոյի անավարտ կայարանում, ինչպես նաև մյուզիքլ՝ Շառլ Ազնավուրի երգերի հիման վրա: 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T16:55+0400
2023-02-27T16:55+0400
2023-02-27T16:55+0400
ռուս
ռեժիսոր
հայաստան
հանդիսատես
թատերական ներկայացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55766291_0:7:1600:907_1920x0_80_0_0_5b69c5d4eec1ca5163f02848ef74fc28.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գայլիտը կնոջ հետ ընդամենը մի քանի ամիս առաջ է Երևան տեղափոխվել, սակայն արդեն հասցրել է հայ հանդիսատեսին ներկայացնել իր երկու պրեմիերաները, որոնցից մեկը բեմադրել է հայկական արմատներ ունեցող Սերգեյ Դովլաթովի «Ճամպրուկը» ստեղծագործության մոտիվներով:Բեմադրությունն իմերսիվ թատրոնի ժանրում էր։Գայլիտը Sputnik Արմենիայի թղթակցին խոստովանել է, որ իր համար իմերսիվ ներկայացում բեմադրելը ռիսկային էր, քանի որ մտավախություն կար, որ հանդիսատեսի մեջ չեն գտնվիմարդիկ, ովքեր կցանկանան բեմ բարձրանալ և առավել ևս պատմել իրենց պատմությունը։ Բայց մտավախություններն ապարդյուն էին. պատմություններ կային, և դրանք տեղավորվեցին դովլաթովյան «Ճամպրուկի» համատեքստում։Ռեժիսորի առջև ևս մեկ երկընտրանք կար՝ խստորեն պահպանել տեքստը և թողնել հայհոյանքը, թեհաշվի առնելով հայ հասարակության մենթալիտետը՝ հեռացնել որոշ արտահայտություններ։ Որոշվեց թողնել դրանք` որպես «դովլաթովյան ոճի երանգ»։ Իսկ հանդիսատեսն ամենևին էլ չնեղվեց, ընդհակառակը, ընկղմվելով ներկայացման մթնոլորտում, գնահատեց ռեժիսորի քայլը և շռայլ ծափահարություններով շնորհակալություն հայտնեց նրան։«Միշտ ծափահարում են, բայց երբ հանդիսատեսը մոտենում ու գովում է, դա վերականգնում և վերադարձնում է ծախսած էներգիայի մի մասը», - նշեց Գայլիտը:Ի դեպ, նա արդեն հասկանում է, թե ինչը կարող է դուր գալ հայ հանդիսատեսին` մոտավորապես հասկացել է մարդկանց ճաշակը, ծանոթացել մշակույթին և հասցրել է սովորել կարևոր բառերը՝ «Բարև Ձեզ», «շնորհակալություն» և, բնականաբար, «ճամպրուկ»։ Նա նույնիսկ հեռանկարային «հայկական» երազանք ունի՝ ներկայացումը հայերենով բեմադրել։«Հայաստանը նոր նախաձեռնությունների համար կատարյալ է, քանի որ այստեղ կարելի է հանդիպել կարևոր և անհրաժեշտ մարդկանց», - նշեց ռեժիսորը:Բայց նրա ծրագրերն այսքանով չեն ավարտվում։ Ռեժիսորը նախատեսում է ներկայացում բեմադրել և խաղալ Երևանի Աջափնյակի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանում։ Բացի այդ, նա մտածում է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերով մյուզիքլի մասին։ Ազնավուրի հոբելյանը Հայաստանում նշվելու է 2024 թվականին։«Զարմացած եմ, թե Երևանում որքան արագ են ցանկությունները կատարվում։ Հուսով եմ, որ այդ ամենը շատ շուտով կիրականանա», - ասաց նա:Թե ինչ էր ռեժիսորը բերել իր «ճամպրուկով», ինչպես է գտել արտիստներին Հայաստանում, ինչով են նրանք զարմացրել նրան և շատ այլ բաների մասին կարելի է իմանալ տեսանյութից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55766291_108:0:1528:1065_1920x0_80_0_0_2adc2e4bd5a4c43741ba8c4984ee4c0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուս, ռեժիսոր, հայաստան, հանդիսատես, թատերական ներկայացում
ռուս, ռեժիսոր, հայաստան, հանդիսատես, թատերական ներկայացում
Հայաստանում երազանքներն արագ են իրականանում. ռուս ռեժիսորն ուզում է զարմացնել հանդիսատեսին
Ալեքսեյ Գյուլիտը նախատեսում է ներկայացում բեմադրել Երևանի մետրոյի անավարտ կայարանում, ինչպես նաև մյուզիքլ՝ Շառլ Ազնավուրի երգերի հիման վրա:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գայլիտը կնոջ հետ ընդամենը մի քանի ամիս առաջ է Երևան տեղափոխվել, սակայն արդեն հասցրել է հայ հանդիսատեսին ներկայացնել իր երկու պրեմիերաները, որոնցից մեկը բեմադրել է հայկական արմատներ ունեցող Սերգեյ Դովլաթովի «Ճամպրուկը» ստեղծագործության մոտիվներով:
Բեմադրությունն իմերսիվ թատրոնի ժանրում էր։
Գայլիտը
Sputnik Արմենիայի թղթակցին խոստովանել է, որ իր համար իմերսիվ ներկայացում բեմադրելը ռիսկային էր, քանի որ մտավախություն կար, որ հանդիսատեսի մեջ չեն գտնվիմարդիկ, ովքեր կցանկանան բեմ բարձրանալ և առավել ևս պատմել իրենց պատմությունը։ Բայց մտավախություններն ապարդյուն էին. պատմություններ կային, և դրանք տեղավորվեցին դովլաթովյան «Ճամպրուկի» համատեքստում։
«Ռիսկն արդարացված էր։ Ընդհանրապես, յուրաքանչյուր ներկայացում ինքնաթիռի նման է. մինչև մեկնարկը գծագրեր են արվում, նոր աշխատողներ են միանում, տարբեր գործընթացներ են տեղի ունենում, բայց մինչև վերջին պահը ոչ ոք չգիտի՝ այն կթռչի, թե՞ կկործանվի», - նշեց նա։
Ռեժիսորի առջև ևս մեկ երկընտրանք կար՝ խստորեն պահպանել տեքստը և թողնել հայհոյանքը, թեհաշվի առնելով հայ հասարակության մենթալիտետը՝ հեռացնել որոշ արտահայտություններ։ Որոշվեց թողնել դրանք` որպես «դովլաթովյան ոճի երանգ»։ Իսկ հանդիսատեսն ամենևին էլ չնեղվեց, ընդհակառակը, ընկղմվելով ներկայացման մթնոլորտում, գնահատեց ռեժիսորի քայլը և շռայլ ծափահարություններով շնորհակալություն հայտնեց նրան։
«Միշտ ծափահարում են, բայց երբ հանդիսատեսը մոտենում ու գովում է, դա վերականգնում և վերադարձնում է ծախսած էներգիայի մի մասը», - նշեց Գայլիտը:
Ի դեպ, նա արդեն հասկանում է, թե ինչը կարող է դուր գալ հայ հանդիսատեսին` մոտավորապես հասկացել է մարդկանց ճաշակը, ծանոթացել մշակույթին և հասցրել է սովորել կարևոր բառերը՝ «Բարև Ձեզ», «շնորհակալություն» և, բնականաբար, «ճամպրուկ»։ Նա նույնիսկ հեռանկարային «հայկական» երազանք ունի՝ ներկայացումը հայերենով բեմադրել։
«Հայաստանը նոր նախաձեռնությունների համար կատարյալ է, քանի որ այստեղ կարելի է հանդիպել կարևոր և անհրաժեշտ մարդկանց», - նշեց ռեժիսորը:
Բայց նրա ծրագրերն այսքանով չեն ավարտվում։ Ռեժիսորը նախատեսում է ներկայացում բեմադրել և խաղալ Երևանի Աջափնյակի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանում։ Բացի այդ, նա մտածում է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերով մյուզիքլի մասին։ Ազնավուրի հոբելյանը Հայաստանում նշվելու է 2024 թվականին։
«Զարմացած եմ, թե Երևանում որքան արագ են ցանկությունները կատարվում։ Հուսով եմ, որ այդ ամենը շատ շուտով կիրականանա», - ասաց նա:
Թե ինչ էր ռեժիսորը բերել իր «ճամպրուկով», ինչպես է գտել արտիստներին Հայաստանում, ինչով են նրանք զարմացրել նրան և շատ այլ բաների մասին կարելի է իմանալ տեսանյութից։