https://arm.sputniknews.ru/20230227/aats-tnorenn-u-teghakalnern-atestavorum-chen-ancni-andranik-simonjan-55960413.html
ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնի. Անդրանիկ Սիմոնյան
ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնի. Անդրանիկ Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԱԾ աշխատակիցները յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է ատեստավորում անցնեն։ 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T13:17+0400
2023-02-27T13:17+0400
2023-02-27T13:24+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ատեստավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39327946_0:52:1100:671_1920x0_80_0_0_8df23ed1c75f6c32cb47ce1d7dea9d8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ազգային անվտանգության տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնելու։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանը` խոսելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի մասին։«Նախագծով, բացառությամբ ԱԱԾ տնօրենի և տեղակալների, մնացած բոլոր ծառայողներն աստիճանաբար անցնելու են ատեստավորում»,– նշեց Սիմոնյանը։Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով:Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39327946_285:60:1100:671_1920x0_80_0_0_f68d94b27aa66ff7535217b11bd6d60c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ատեստավորում
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ատեստավորում
ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնի. Անդրանիկ Սիմոնյան
13:17 27.02.2023 (Թարմացված է: 13:24 27.02.2023) ԱԱԾ աշխատակիցները յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է ատեստավորում անցնեն։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ազգային անվտանգության տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնելու։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանը` խոսելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի մասին։
«Նախագծով, բացառությամբ ԱԱԾ տնօրենի և տեղակալների, մնացած բոլոր ծառայողներն աստիճանաբար անցնելու են ատեստավորում»,– նշեց Սիմոնյանը։
Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի, ԱԱԾ ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է կամավորության սկզբունքով, այնուհետև այն կլինի պարտադիր` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում` ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։
Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով:
Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից: