00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր սահմանները բարձր լեռնային գոտում են. ինչո՞ւ է կարևոր դահուկավազքի զարգացումը ՀՀ-ում

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը
Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2023
Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի դահուկային ֆեդերացիան, չնայած դժվարություններին, ՀՀ ՊՆ-ի հետ ծրագիր է սկսել սահմանների պաշտպանության համար։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է բազմաթիվ դժվարությունների, ֆինանսական խնդիրների և հաջողությունների մասին։
Ձմեռը մոտենում է ավարտին, բայց ձմեռային մարզաձևերը ներկայացնող հայ մարզիկները շարունակում են հաջողությունների հասնել և՛ ներքին, և՛ միջազգային մրցումներում։ Սակայն Հայաստանի առաջնությունն ու միջազգային մրցաշարերն ընթանում են բազմաթիվ խնդիրներով։ Միայն այն փաստը, որ պետական բյուջեի հատկացումը ֆեդերացիային տրամադրվել է փետրվարի 10-ին` ձմռան վերջին, բազմաթիվ հարցեր է ծնում։ Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան ունի ֆինանսական լուրջ խնդիրներ։
Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փակագծեր է բացել։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Պարոն Սարգսյան Ավարտվել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը։ Հաղթողներին ծանոթանալով հասկանում ենք, որ մեր փորձառու մարզիկներն առայժմ անպարտելի են՝ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շարունակում են հաղթել։ Ե՞րբ մենք կունենանք նրանց մրցակիցներ։
-Ցավոք, ձյան սակավությունը լրիվ խաթարեց մարզումային գործընթացը։ Մենք պարզապես ստիպված էինք առավելագույնն անել մեր առաջատարների համար, որպեսզի չխախտվի նրանց մարզումային պլանը։ Դուք ճիշտ եք նկատել` մեր առաջատարներից հետո, ցավոք, վակում է։ Առայժմ չեն երևում այն մարզիկները, որոնք նրանց փոխարինելու են։ Ասել, որ չունենք լավ երեխաներ ապագայի համար` սխալ կլինի։ Կան, հաստատ կան։ Մեր խնդիրը որակյալ մարզիչներ ունենալն է։ Հերթափոխ պատրաստելու համար մենք պետք է ունենանք որակյալ կադրեր այդ երեխաներին նախապատրաստելու համար։
Հիմա Աշոցքի դահուկորդները գերազանցում են բոլորին։ Դա ինձ չի գոհացնում։ Իհարկե լավ է, որ Աշոցքում, որտեղ գործում է երկու խումբ` մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, հաղթում են, բայց մենք ունենք հանրապետական մարզադպրոց, որտեղ հարյուրավոր գրանցված դահուկորդներ կան, և նրանց բյուջեն մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի բյուջեն, չի կարողանում մրցել Աշոցքի դահուկորդների հետ։ Սա նորմալ չէ, կարծում եմ` համակարգային լուրջ խնդիրներ ունենք։
Բուքը չխանգարեց. հայտնի են ՀՀ դահուկավազքի առաջնության հաղթողների անունները. լուսանկարներ
-ԱՄՆ-ի Լեյք Փլեսիդում անցկացված մրցումներում, որտեղ Միքայել Միքայելյանը երկու անգամ զբաղեցրեց 4-րդ տեղը, դուք հայտնվել էիք ֆինանսական խնդիրներ առաջ։ Ինչո՞ւ, և լուծվեց արդյոք այդ խնդիրը։
-Միացյալ Նահանգներում ես նկարեցի սիրողական մակարդակի մի տեսանյութ, որտեղ ներկայացնում էի մրցումների աուրան։ Տեսանյութը հրապարակելուց հետո ինձ ասում են, որ մրցումներում մեր արածը հերոսություն է։ Դահուկային քարտեզի վրա չլինելով` Հայաստանի դահուկորդը 50 երկրների դահուկորդների մասնակցությամբ մրցումներով զբաղեցնում է 4-րդ տեղը։ Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, ապա պետական բյուջեի հատկացումը մեզ հասավ փետրվարի 10-ին։ Ձմեռը տևում է 3 ամիս, իսկ մենք ֆինանսավորում ենք ստանում ամենավերջում։ Չէ որ մենք ունենք հավաքներ, աշխարհի գավաթի մրցումների մասնակցություններ։ Եթե մենք այլ միջոցներ չհայթայթեինք, այս ամենը մեզ համար չեղարկվելու էր։
Տեսեք` մեկ լեռնադահուկորդի հանդերձանքն ու մարզագույքը ապահովելու համար պահանջվում է 5 մլն դրամ։ Իսկ դահուկավազքին ու լեռնադահուկային սպորտին հատկացվում է 12 մլն դրամ։ Ես այլևս չգիտեմ ինչպես բացատրեմ, որ տարբերակված ֆինանսավորում է հարկավոր։ Ընդ որում` դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիան 5 մլն հարկ է վճարել պետությանը։ Ես բազմաթիվ խնդիրներ ներկայացրել եմ և հուսով եմ, որ ինչ-որ լուծումներ կունենանք։
-Ասում եք, որ հանրապետական դպրոցում գրանցված են հարյուրավոր երեխաներ, ու արդյունք որպես այդպիսին չկա։ Ի՞նչն է պատճառը։
-Տեսեք` եթե պետությունը չի հատկացնում 500 զույգ դահուկներ դպրոցին, ինչո՞վ մարզվեն այդ դահուկորդները։ Թող գրանցված լինի 1000 երեխա, բայց եթե դահուկների թիվը 100 զույգ է, ուրեմն մարզվելու է 100 դահուկորդ։ Բացի այդ Գյումրու մարզադպրոցը ձյան սակավության պայմաններում ամեն օր պետք է մեկնի Աշոցք մարզվելու ու հետ վերադառնա։ Այսպես մարզաձևը չի զարգանա։ Պետք պետական քաղաքականության առումով մտածելակերպը փոխվի։ Պատկերացնում եք` հավաքական թիմերը պետության կողմից չեն ստանում ազգային հավաքականին պատշաճ մարզահագուստ։ Ազգային հավաքականի հագն ու կապը պետք է պետությունը ապահովի։
Տեսեք` 2 մլրդ 500 մլն դրամ է հատկացվել Հայաստանում ֆուտզալի զարգացման համար։ Այդ գումարից 500 միլիոնը կարելի էր հատկացնել օլիմպիական 10 մարզաձևերի, յուրաքանչյուրին 50 մլն դրամ, և կոնկրետ մենք կունենայինք զգալի առաջընթաց։ Դահուկները Հայաստանում արդեն ռազմակիրառական նշանակություն ունեն։ Թշնամու հետ մեր սահմանները բարձր լեռնային գոտում են և առանց դահուկների անանցանելի են։ Այդ պատճառով մենք ներկայումս պաշտպանության նախարարության հետ ծրագիր ենք մշակել և սկսել։
-Այսօր աշխարհում շատ սիրված մարզաձև է բիաթլոնը։ Խորհրդային Հայաստանը ուներ լավ բիաթլոնիստներ։ Իսկ հիմա այդ մարզաձևի մասին միայն հոգոցով են հիշում։ Ընդ որում, բիաթլոնը նույնպես ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Նկատի ունեմ այն դիպուկահարներին, որոնք կռվում էին մեր երկրի դեմ և որոնք պատերազմից առաջ բիաթլոնով էին զբաղվել։
-Ես շատ եմ ափսոսում, որ մենք բիաթլոն չունենք։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մեր տղաների դեմ կռվի դաշտում մարտնչում էին պրոֆեսիոնալ բիաթլոնիստները՝ դիպուկահարի տեսքով։ Փորձել ենք ստեղծել նաև բիաթլոնի խմբեր, բայց նորից ֆինասական խնդիրների պատճառով չենք հասել դեռ մեր նպատակին։ Հայաստանի սահմաններին, որտեղ ձնառատ շրջաններ են, ու ժողովուրդն էլ կենցաղային լուրջ խնդիրներ ունի, համոզված եմ` դահուկային սպորտն ու մասնավորապես բիաթլոնը կդառնան ամենասիրված մարզաձևն ու զբաղմունքը երեխաների ու ոչ միայն նրանց համար։ Ու այս գործոնը սոցիալական էլ լուրջ խնդիր կլուծի։
Գագիկ Սարգսյանը կարծիքով` դահուկային սպորտին վերաբերվող խնդիրներին լուծում տալու համար հարկավոր է ընդամենը լսել մասնագետներին ու համագործակցել։ Իսկ մասնագետները պատրաստ են ներկայացնել բազմաթիվ խնդիրներին լուծումներ տվող ծրագրերը։
ՀՀ–ն կարող է դառնալ տուրիզմի կենտրոն. դահուկավազքի ֆեդերացիայի նախագահը գիտի` ինչպես
Լրահոս
0