00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՛չ հայ է, ո՛չ ռուս․ դերասան Միքայել Արամյանը պատմել է իր կնոջ և երևանյան կյանքի մասին

© Sputnik / Asatur YesayantsՄիքայել Արամյան
Միքայել Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Միքայել Արամյան
Բաժանորդագրվել
Հե՞շտ է ապրել միաժամանակ երկու երկրում։ Ինչպե՞ս ադապտացվել Երևանի հանդարտ կյանքին Մոսկվայի գլխակորույս ռիթմից հետո և հակառակը։ հայտնի դերասան, «Սանդուղք դեպի երկինք» սերիալի աստղ Միքայել Արամյանը այս ամենի, ինչպես նաև անձնական կյանքի մասին պատմել է Sputnik Արմենիային։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ռուսաստանցի դերասան և հեռուստահաղորդավար Միքայել Արամյանը շատ վաղ տարիքում ընտանիքի հետ Երևանից տեղափոխվել է Մոսկվա, բայց պատմական հայրենիքի հետ կապը երբեք չի ընդհատվել։
«Մենք պարբերաբար գալիս էինք Հայաստան։ Եվ հիմա հայրս, մայրս, եղբայրս, կինս այստեղ են: Շատ ընկերներ էլ ունենք: Ինձ դուր է գալիս Երևանը, այստեղ հանգստանում եմ հոգով ու մարմնով»,- ասում է նա։
Դերասանի խոսքով` ներկա պահին միաժամանակ երկու երկրում է ապրում. թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում ներգրավված է զանազան նախագծերում։ Բայց մե՛կ այստեղ, մե՛կ այնտեղ ապրելն իր առանձնահատկություններն ունի։
«Երբ երկար ժամանակ Երևանում լինելուց հետո Մոսկվա ես գալիս, հասկանում ես, որ ոչինչ չես հասցնում, որովհետև արդեն սովորել ես Երևանի տեմպին՝ հանդարտ, հանգիստ, այստեղ` սուրճ, այնտեղ` սուրճ, մարդկանց հետ շփումներ․․․ Չգիտես ինչու այնտեղ ոչ ոք չի ուզում շփվել, մարդիկ ավելի քիչ են հաղորդակցվում։ Հայաստանում կյանքի ավելի եվրոպական, ես կասեի՝ լատինաամերիկյան տեմպ է»,- ասում է Միքայելը։
Նա այստեղ ավելի շատ ջերմություն է նկատում մարդկանց շփումներում, նույնիսկ՝ անծանոթ մարդկանց։ Դերասանն իր բացատրությունն ունի` եթե մարդը չի շտապում, հասցնում է ավելի շատ ուշադրություն հատկացնել իր զգացմունքներին և զգացողություններին։
Բազմաթիվ կայքերում Միքայելին ամուրի են ներկայացնում, ոմանք նույնիսկ գրում են, թե նա սիրավեպ է սկսել «Ես եմ քո երջանկությունը» նախագծում նրա համահաղորդավարուհի Դաշա Ռուդենոկի հետ։ Սակայն իրականում արդեն երկու տարի է՝ ամուսնացած է և երջանիկ։
Հարցին` կինը հայ է, թե ռուս, պատասխանում է․ «Վրացուհի»։
«Ես ներել եմ բժշկին, որն ինձ հետ այսպես վարվեց»․ դերասանուհի Լուսինեի կյանքն ու կռիվը
Լայմայի հետ Մոսկվայում է ծանոթացել։ Ապագա ամուսինները գործնական հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի սրճարաններից մեկում` հարևան սեղանների մոտ։
«Եվ մեր զրուցակիցներին լսելու փոխարեն մենք միմյանց էինք նայում։ Այդպես էլ ծանոթացանք ու այդ օրվանից չենք դադարել շփվել։ Նրա կյանքի սկզբունքները համապատասխանում են իմին․ առաջին տեղում ընտանիքն է, մարդկային հարաբերությունները, ջերմությունը, սերը․․․ մեր աշխարհայացքները շատ նման են։ Եվ դա ինձ անմիջապես գրավեց»,- ասում է Միքայելը։
Պատմելով կնոջ մասին՝ դերասանը նշում է, որ նրա գործունեությունը կապ չունի կինեմատոգրաֆիայի հետ. նա գովազդային գործակալություն ունի։
Լայման նույնպես երկու երկրում է ապրում` մե՛կ ամուսնու հետ Հայաստանում է, մե՛կ Ռուսաստանում։
«Որտեղ ես եմ, այնտեղ էլ նա», - ասում է Միքայելը։
Ամուսնու հայրենիքում նրան դուր են գալիս մարդիկ, կլիման։ Զույգը հաճախ նաև Վրաստան է մեկնում։ Դերասանը մեր հարևան երկիրն աներևակայելի գեղեցիկ է համարում։
Միքայելն իր կյանքն առանց ճանապարհորդությունների չի պատկերացնում։
«Ես Հայաստանում եմ ծնվել, սա իմ հայրենիքն է: Իսկ Ռուսաստանն իմ երկրորդ հայրենիքն է. այնտեղ եմ մեծացել։ Հաստատ չեմ կարող հրաժարվել ո՛չ մեկից, ո՛չ էլ մյուսից ու երկար ժամանակով գնալ ուրիշ ինչ–որ տեղ։ Միշտ հետ է ձգում»։
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը և դերասանուհի Լիզա Մորյակը դուստր են ունեցել
Լրահոս
0