00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Standard and Poor’s»–ը ՀՀ վարկանիշի հեռանկարը փոխել է` «կայունից» դարձնելով «դրական»

© AP Photo / Henny Ray AbramsStandard and Poor’s վարկանիշային գործակալություն
Standard and Poor’s վարկանիշային գործակալություն - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Standard and Poor’s վարկանիշային գործակալություն
Բաժանորդագրվել
Գործակալության գնահատմամբ`առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Համաձայն «Standard and Poor’s» գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով և տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի և տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց և կապիտալի էական ներհոսքը:
Ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը:

Գործակալության գնահատմամբ` առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր մակարդակի, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռին և ֆինանսական կայունությանն առնչվող ռիսկերի կառավարելիության պարագայում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման: Ընդ որում՝ այդ գործում ընդգծվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող պահուստային (կանխարգելիչ) ծրագրի կարևորությունը:

Գլոբալ անորոշությունների պարագայում գործակալության կողմից հատուկ ուշադրության են արժանացել 2022թ. Հայաստանի 12.6% տնտեսական աճը, ինչպես նաև կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նշանակալի նվազեցումը, ինչը մեծապես պայմանավորված էր տնտեսական բարձր աճով, բյուջեի՝ պլանավորվածից ցածր դեֆիցիտով և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորմամբ: Գործակալության գնահատմամբ` առաջիկա տարիներին տնտեսական աճի ներուժը մեծ հավանականությամբ կաճի, իսկ պարտքի բեռը կպահպանվի կայուն և կառավարելի մակարդակում:
Գործակալությունն առանձնացրել է նաև Հայաստանի էական կախվածության բացակայությունը էներգակիրների միջազգային բարձր գների ազդեցությունից՝ նշելով Ռուսաստանի Դաշնության հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի առկայությունը:
Լրահոս
0