https://arm.sputniknews.ru/20230225/nikvol-pashinjann-u-vahagn-khachaturjany-shnvorhavvorel-en-quvejti-ghekavarutjany-55902960.html
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Քուվեյթի ղեկավարությանը
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Քուվեյթի ղեկավարությանը
Sputnik Արմենիա
Հայաստանի ղեկավարները հույս են հայտնել, որ ՀՀ–Քուվեյթ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ 25.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-25T12:54+0400
2023-02-25T12:54+0400
2023-02-25T12:55+0400
հայաստան
քուվեյթ
նիկոլ փաշինյան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41505357_0:58:1600:958_1920x0_80_0_0_a8c3bb1156cd27ee9a348c116cfd9501.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Քուվեյթի պետության էմիրին, թագաժառանգին և վարչապետին` շնորհավորելով Անկախության օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի և նախագահի աշխատակազմերի մամուլի ծառայությունները։Փաշինյանը Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ Ալ–Ահմադ Ալ–Ջաբեր Ալ–Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին` հարատև առաջընթաց և կայունություն։Իսկ վարչապետին ուղղված տեքստում նա վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է ՀՀ–ի և Քուվեյթի Պետության միջև հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում։ՀՀ նախագահն էլ Քուվեյթի էմիրին հղած իր ուղերձում հայտնել է` հավատացած է, որ Հայաստանի ու Քուվեյթի միջև առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը` ի շահ երկու պետության ժողովուրդների։Թագաժառանգի ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը»։Խաչատուրյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հայ–քուվեյթական կապերը կամրապնդվեն` նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ։
քուվեյթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41505357_113:0:1534:1066_1920x0_80_0_0_e93159c4d2b86e9de06a79215a072ccb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քուվեյթ, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան
հայաստան, քուվեյթ, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Քուվեյթի ղեկավարությանը
12:54 25.02.2023 (Թարմացված է: 12:55 25.02.2023) Հայաստանի ղեկավարները հույս են հայտնել, որ ՀՀ–Քուվեյթ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Քուվեյթի պետության էմիրին, թագաժառանգին և վարչապետին` շնորհավորելով Անկախության օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում են
վարչապետի և
նախագահի աշխատակազմերի մամուլի ծառայությունները։
Փաշինյանը Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ Ալ–Ահմադ Ալ–Ջաբեր Ալ–Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին` հարատև առաջընթաց և կայունություն։
«Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել Հայաստանի և Քուվեյթի միջև առկա համագործակցության մեծ ներուժը՝ նոր լիցք հաղորդելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»,– ասված է էմիրին ուղղված ուղերձում։
Իսկ վարչապետին ուղղված տեքստում նա վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է ՀՀ–ի և Քուվեյթի Պետության միջև հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում։
ՀՀ նախագահն էլ Քուվեյթի էմիրին հղած իր ուղերձում հայտնել է` հավատացած է, որ Հայաստանի ու Քուվեյթի միջև առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը` ի շահ երկու պետության ժողովուրդների։
Թագաժառանգի ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը»։
Խաչատուրյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հայ–քուվեյթական կապերը կամրապնդվեն` նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ։