00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվը

Թմրամիջոց - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Թմրամիջոց
Բաժանորդագրվել
ՀՀ որոշ մարզերում նվազել են անձնական գույքի գողությունները, խարդախությունները, յուրացման կամ վատնման դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը` նշելով, որ փետրվարի 21-ին և 23-ին Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի դատախազություններում գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները:
Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը հայտնել է, որ 2022 թ–ին մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 310-ով՝ կազմելով 2161 (2021 թվականին՝ 1851 դեպք):
«Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 38-ով՝ կազմելով 702, բնակարանային գողությունների թիվն աճել է 5-ով՝ կազմելով 71: Մարզում 80–ով աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ կազմելով 234 (2021 թվականին՝ 154)»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նվազել են ավազակության, անձնական գույքի հափշտակությունների, գողությունների դեպքերը։ Մարզում նվազել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները:
Դատախազ Արթուր Պողոսյանն էլ եղել է Վայոց Ձորում, որտեղ մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը հայտնել է, որ 2022-ին հանցագործությունները մարզում նախորդ տարվա համեմատ աճել են: Արձանագրվել է հանցագործության 422 դեպք (2021 թվականին՝ 303):
«Մարզում միջին ծանրության հանցագործությունների թիվն աճել է 102–ով՝ կազմելով 172 (2021 թվականին՝ 70), ծանր հանցագործությունների թիվն աճել է 2–ով՝ կազմելով 45 (2021 թվականին՝ 43): Նախորդ տարի մարզում 2–ովաճել են նաև բնակարանային գողության դեպքերը, նվազել՝ անձնական գույքի գողությունները, խարդախությունները, յուրացման կամ վատնման դեպքերը: 2022 թվականին մարզում աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության թիվը, այդ թվում՝ իրացման, զենքի ապօրինի շրջանառության և խուլիգանության դեպքերը»,– նշում են դատախազությունում:
Պողոսյանը մարզերի դատախազներին հանձնարարել է բացառել անհարգելի պատճառով դատական նիստերին չներկայանալու դեպքերը, ուշադրության կենտրոնում պահել 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ու ձգձգման պատճառները:
Գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Գևորգ Բաղդասարյանն էլ փետրվարի 16-ին և 17-ին եղել է Արարատի և Սյունիքի մարզերում, որտեղ նույնպես ամփոփվել են դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները։
Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 167 դեպք (2021 թվականին՝ 1922 դեպք)։ Արարատում արձանագրվել է նաև սպանության 2 դեպք (2021 թվականին՝ յոթ դեպք)։
Մարզի դատախազի խոսքով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են։
«2022 թվականին արձանագրվել է 808 դեպք (2021 թվականին՝ 815 դեպք)։ Նվազել են ավազակության, գողության դեպքերը, սակայն 21–ով աճել է բնակարանային գողությունների թիվը՝ կազմելով 76 (2021 թվականին արձանագրվել է 55 դեպք)։ Մարզում 2022 թվականին աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ հասնելով 83–ի (2021 թվականին արձանագրվել է 77 դեպք):
Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը տեղեկացրել է, որ 2022–ի ընթացքում մարզում հանցագործությունների 977 դեպք է արձանագրվել(2021 թվականին՝ 896)։ 2022 թվականին 45–ովաճել է առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը՝ կազմելով 206 (2021 թվականին՝ 161), միջին ծանրության դեպքերի թիվը՝ կազմելով 299 (2021 թվականին՝ 213 դեպք)։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 323 դեպք է արձանագրվել (2021 թվականին՝ 317)։ Բնակարանային գողությունների դեպքերն աճել են, նվազել են խարդախության, ավազակության, կողոպուտի դեպքերը։
Պողոսյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 24 դեպք, (2021 թվականին՝ 32 դեպք), այդ թվում՝ իրացման 10 դեպք։
Լրահոս
0