00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Գևորգյան
Արթուր Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Արթուր Գևորգյան
Բաժանորդագրվել
Քրեական վարույթով պարզվել է, որ Գևորգյանն իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի ու եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և ՍՊԸ–ներում բաժնեմաս ունենալու վերաբերյալ տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա. խմբ) նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար:
Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Քրեական վարույթով պարզվել է, որ Գևորգյանը (պատգամավոր է եղել 2012-2019 թթ.) ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի և եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և ՍՊԸ–ներում բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: Բացի այդ, այդ ընթացքում նա ապօրինի հարստացել է (գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով), ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:
ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը. ՀՀ դատախազություն
«Մասնավորապես՝ Արթուր Գևորգյանը 2017 թվականի հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) ԱՄՆ–ում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով 3 անշարժ գույքի՝ 2011 թվականի ապրիլի 6-ին ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի (490 հազար դոլար), 2015 թվականի օգոստոսի 10-ին ձեռք բերված՝ Գլենդելի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի (520 հազար դոլար), 2016 թվականի հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի տվյալները։ Նա թաքցրել է նաև 2017 թվականի հունվարի 30-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100% բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019 թվականի փետրվարի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Գևորգյանը կրկին չի ներառել վերը նշված հայտարարագրման ենթակա տվյալները:
Բացի այդ, նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած` 2018 թվականի հայտարարագրում 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո է հայտարարագրել, որից հետո ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող առանձնատունը ձեռք բերելու նպատակով 2019 թվականի հունվարի 10-ին 22 մլն 212 հազար 540 դրամին համարժեք 45 հազար 750 ԱՄՆ դոլար է վճարել «Ուան Քի Էսկրոու կորպ Սիթի Նեյշնլ Բանկ»-ի հաշվեհամարին՝ որպես նշված առանձնատան գնման իրավունքի կանխավճար:
Հետագա հայտարարագրում Գևորգյանը նշել է տարեկան 2 մլն 138 հազար 465 դրամի ծախս, որի ծագումն անհայտ է, սակայն 2019 թվականի հունվարի հայտարարագրում, այսինքն` պատգամավորի պարտականությունները դադարեցնելուց հետո, նրա դրամական միջոցները նույնն են մնացել։ 2019 թվականի փետրվարի 7-ին ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է 114 հազար 660 դրամ, սակայն այդ պայմաններում նրա գումարն ավելացել է 24 մլն 351 հազար դրամով: Այս դեպքում էլ այդ գումարի ծագումը հայտնի չէ։
Ըստ դատախազության` Գևորգյանը նաև ապօրինի ճանապարհով հողամասեր է ձեռք բերել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում (2009-2012 թվականներին եղել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար)։ Նա Փիրումյաններ փողոցում 2010 թվականին ձեռք է բերել 9 մլն 48 հազար դրամով 2000 ք.մ. հողամաս, իսկ 2011-ին`15 մլն 834 հազար դրամով 3500 ք.մ. հողամաս, որոնց շուկայական արժեքները համապատասխանաբար եղել են 128 մլն 70 հազար դրամ և 15 մլն 834 հազար դրամ։ 2018 թվականին այդ հողամասերն օտարել է համապատասխանաբար 176 մլն 346 հազար դրամով և 308 մլն 654 հազար դրամով:
Դատախազությունը նաև պարզել է, որ Գևորգյանի տարեկան ծախսերը 2012, 2013, 2014, 2015 և 2018 թթ.–ին չեն համապատասխանել հայտարարագրերում նշված միջոցներին։ Նշված ամբողջ ժամանակահատվածում նա ծախսել է ավելի քան 90 մլն դրամ։ Միաժամանակ 2015 թվականի տարեկան հայտարարագրում նա որպես տարեսկզբում առկա գումար հայտարարագրել է 720 հազար ԱՄՆ դոլար, սակայն 2015-2017 թթ.–ին նա ԱՄՆ-ում գրանցված իր հաշիվներին փոխանցել է 967 հազար 700 ԱՄՆ դոլար, ինչը 247 հազար 700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720 հազար ԱՄՆ դոլարը:
Այս փաստերի հիման վրա դատախազությունը Գևորգյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):
Լրահոս
0