00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աղոթում եմ` դասերի ժամին երկրաշարժ չլինի». Էջմիածնի վթարային դպրոցում վախերն ավելացել են

© Sputnik / Andranik GhazaryanԷջմիածնի թիվ 1 դպրոցը
Էջմիածնի թիվ 1 դպրոցը - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Բաժանորդագրվել
Էջմիածնի` շուրջ 650 աշակերտ ունեցող դպրոցը տասնամյակներ շարունակ չի հիմնանորոգվել։ Դրա հետևանքով այժմ դպրոցի պատերին ու աստիճաններին ճաքեր կան, իսկ հատակը քայլելիս «երգում» է։ Այս դպրոցը, ցավոք, Հայաստանում միակը չէ, որ վթարային է։
Հայաստանյան դպրոցների 25 տոկոսից ավելին սեյսմակայունության տեսակետից վտանգավոր է համարվում։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից պարզ է դառնում, որ վթարային դպրոցների առյուծի բաժինը Երևանինն է` հանրակրթական դպրոցների ընդհանուր թվի (1400 դպրոց) 10 տոկոսը, իսկ ամենաքիչը` Շիրակի մարզում` 0.3 տոկոս։ Ի դեպ, քաղշինը հղում է անում կառավարության 2015թ. հուլիսի 23 N 797-Ն որոշմանը, որտեղ տվյալները թարմացվում են պարբերաբար։ Այդ որոշման մեջ նշվում է, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված են 46 դպրոցներ, իսկ 63 դպրոց էլ ՀՀ պետբյուջեի և այլ միջոցների հաշվին 2015-2022թթ կառուցվել, վերակառուցվել կամ էլ շինարարական աշխատանքների ընթացքում են։
© Sputnik / Andranik GhazaryanԷջմիածնի թիվ 1 դպրոցը
Основная школа №1 имени Месропа Маштоца Эчмиадзина - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Էջմիածնի թիվ 1 դպրոցը
ԿԳՄՍՆ–ն էլ վթարային դպրոցների մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հղում է արել կառավարության 2017թ. հունվարի 26 N 97-Ն որոշմանը, որտեղ առկա դպրոցների ցանկի համաձայն` վթարային են ՀՀ դպրոցների ավելի քան 30 տոկոսը։ Միաժամանակ նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարությունն իրականացնում է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագիրը, որի շրջանակում կառուցվում, վերանորոգվում և հիմնանորոգվում են ուսումնական հաստատությունների շենքերը:
Էջմիածնի առաջին դպրոցը վթարայնության 2-րդ աստիճան ունի, ինչը տեսանելի է անզեն աչքով` պատերին մեծ ճաքեր են, դասամիջոցներին աշակերտների շարժից առաջին հարկի առաստաղից ծեփեր են թափվում, իսկ հատակը ոտքերի տակ «երգում է»։
Սեյսմիկ իմաստով առավել վտանգավոր 10 դպրոցների վերանորոգումն այս տարի կավարտվի
Դպրոցը հիմնադրվել է 1969 թվականին։ Դրանից հետո հիմնանորոգում գրեթե չի արվել` միայն տարիներ առաջ տանիքն է նորոգվել և մեկ մասնաշենքը, ինչպես նաև դպրոցի նախկին սաներից մեկը նոր գույք է նվիրել։ 2021-ի փետրվարի 13-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժն իր հերթին էլ ավելի է խորացրել պատերի ու աստիճանների վրա եղած ճաքերը։
© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

Էջմիածնի թիվ 1 դպրոցը - Sputnik Արմենիա
1/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

Էջմիածնի թիվ 1 դպրոցը - Sputnik Արմենիա
2/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

Էջմիածնի թիվ 1 դպրոցը - Sputnik Արմենիա
3/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

Էջմիածնի թիվ 1 դպրոցը - Sputnik Արմենիա
4/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը - Sputnik Արմենիա
5/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ճաքած պատերը

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ճաքած պատերը - Sputnik Արմենիա
6/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ճաքած պատերը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցի դասասենյակներից մեկը

Էջմիածնի թիվ 1 դպրոցի դասասենյակներից մեկը - Sputnik Արմենիա
7/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի դասասենյակներից մեկը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

Էջմիածնի թիվ 1 դպրոցը - Sputnik Արմենիա
8/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցում

Էջմիածնի թիվ 1 դպրոցում - Sputnik Արմենիա
9/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցում

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ճաքած աստիճանները

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ճաքած աստիճանները - Sputnik Արմենիա
10/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ճաքած աստիճանները

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը - Sputnik Արմենիա
11/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը - Sputnik Արմենիա
12/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը - Sputnik Արմենիա
13/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

Էջմիածնի թիվ 1 դպրոցը - Sputnik Արմենիա
14/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

© Sputnik / Andranik Ghazaryan

Էջմիածնի թիվ 1 դպրոցի վերանորոգված մասնաշենքը

Էջմիածնի թիվ 1 դպրոցի վերանորոգված մասնաշենքը - Sputnik Արմենիա
15/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի վերանորոգված մասնաշենքը

1/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

2/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

3/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

4/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

5/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

6/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ճաքած պատերը

7/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի դասասենյակներից մեկը

8/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

9/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցում

10/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ճաքած աստիճանները

11/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

12/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

13/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի միջանցքը

14/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցը

15/15

Էջմիածնի թիվ 1 դպրոցի վերանորոգված մասնաշենքը

«Մեր դպրոցը լոկալ ջեռուցում ունի, բայց ինչքան էլ տաքացվում է, միևնույն է` պատուհաններից փչում է, և ունենք դասասենյակներ, որոնցում նաև էլեկտրական ջեռուցիչներ կան։ Ամռանն ավելի դժվար է, քանի որ որոշ պատուհանների դեպքում բացել-փակելն «անհնար է». ապակին կկոտրվի։ 2 նման դեպք ենք ունեցել` պատուհանը բացելիս մեկն ուսուցչի, մյուսն աշակերտի դեպքում, ապակին ընկել էր նրանց վրա։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,–պատմում է դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԷջմիածնի թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը
Директор основной школы №1 имени Месропа Маштоца Эчмиадзина Лилит Петросян - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Էջմիածնի թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը
645 աշակերտ ունեցող դպրոցում ուսուցիչները դասամիջոցներին ոչ թե հանգստանում, այլ աշակերտներին են հետևում, որ հանկարծ որևէ դեպք չպատահի։ Դասամիջոցներին «հող ու փոշի» են շնչում բոլորը, չնայած մաքրուհիներին երբեք նստած չես տեսնի։ Բացի այդ, հատակին որոշ տեղերում խոշոր անցքեր կան, որտեղից երբեմն կրծողների շարժ է նկատվում, սակայն դպրոցում դրա դեմ պայքարում են` դեղեր են դնում անցքերի մեջ։ Իսկ այ տարածաշրջանային վերջին երկրաշարժերը դպրոցում առկա վախերն ավելացրել են։
«Հատկապես վերջերս Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո վախ շատ կա։ Ամեն օր աղոթում եմ, որ եթե երկրաշարժ լինի, դասապրոցեսի ժամին չլինի, որ երեխաները տանը լինեն»,–ասում է Պետրոսյանը։
Մինչ զրուցում ենք տնօրենի հետ, դասամիջոցի զանգը հնչում է և երեխաների աղմուկին զուգահեռ լսվում, թե ինչպես է հատակը ճռճռում։
9-րդցիներից Մերի Մելքոնյանին հանդիպում ենք վերանորոգված մասնաշենքի միջանցքում։ Մերին ասում է` չնայած իրենք հարմարավետ դասարանում են դասերն անցկացնում, սակայն շատ կուզենար, որ բոլորը նույն պայմաններում սովորեին։
© Sputnik / Andranik GhazaryanԷջմիածնի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Մերի Մելքոնյանը
Ученица 9 класса основной школы №1 имени Месропа Маштоца Эчмиадзина Мери Мелконян - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Էջմիածնի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Մերի Մելքոնյանը
«Լավ կլիներ, որ մեզնից հետո եկող երեխաները նորմալ պայմաններում սովորեին` ավելի բարեկարգ ու անվտանգ դպրոցում։ Մտածում եմ` եթե մեզ մոտ էլ երկրաշարժ լինի, կարող ենք փողոց դուրս գալ։ Բացի այդ, ուսման համար միջավայրը կարևոր չէ. եթե սովորելը մտքիդ կա, դրան ոչինչ չի կարող խանգարել»,–ասում է նա։
Իրավական գործընթացներ կան. Սանոսյանը` սեյսմակայուն շենքեր կառուցելու անհրաժեշտության մասին
6-րդցիներից կրկին Մերի անունով մի աղջիկ էլ (Սմբատյան) հավելում է` ուսուցիչները վերջերս ասել են, թե ինչ է պետք անել, եթե երկրաշարժ լինի. «Պետք է կամ հիմնական պատի մոտ կանգնենք կամ պաշտպանվենք սեղանի տակ մտնելով, կամ էլ, եթե հասցնենք, դուրս գանք դպրոցից։ Էս վերջերս տեղի ունեցած երկրաշարժից հետո մի քիչ վախեցել էինք, բայց կամաց-կամաց մոռացանք ամեն ինչ»։
© Sputnik / Andranik GhazaryanԷջմիածնի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Մերի Սմբատյանը
Ученица 6 класса основной школы №1 имени Месропа Маштоца Эчмиадзина Мери Смбатян - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Էջմիածնի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Մերի Սմբատյանը
Դպրոցի հնաբնակներից է դասվար Գոհար Վահանյանը, որը 1993-ից դասավանդում է այնտեղ. նա հենց այս դպրոցն էլ ավարտել է։ Տիկին Վահանյանը չգիտի` ինչպես է ստացվել, որ դպրոցն այս օրին է հասել։
«Ճիշտ է, սովորելու հետ այնքան էլ կապ չունեն պայմանները, սակայն դպրոց ընտրելիս ծնողները հաշվի են առնում իրավիճակը։ Պատերն արդեն քանդվում են, և ամեն վայրկյան սպասում ենք, որ մի բան կարող է լինել»,–ասում է տիկին Վահանյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԷջմիածնի թիվ 1 դպրոցի դասվար Գոհար Վահանյանը
Учительница основных классов основной школы №1 имени Месропа Маштоца Эчмиадзина Гоар Ваанян - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Էջմիածնի թիվ 1 դպրոցի դասվար Գոհար Վահանյանը
Հավելենք, որ ԿԳՄՍՆ–ից այցելել են դպրոց և ասել, որ այն վերանորոգման կամ հիմնանորոգման ենթական չէ` պետք է հիմնովին քանդեն և տեղում նորը կառուցեն։ Նախարարությունից վստահեցրել են` այժմ նոր շենքի նախագծի վրա են աշխատում։ Կոնկրետ ժամկետների մասին, սակայն, ոչինչ հայտնի չէ։
Երկրաշարժի դեպքում վիճակն աղետալի կլինի. մասնագետները` անբարեխիղճ կառուցապատողների մասին
Լրահոս
0