https://arm.sputniknews.ru/20230224/ukrainakan-zu-n-pastaci-nato-i-banak-e-dardzel-varchapet-55870043.html
Ուկրաինական ԶՈւ-ն փաստացի ՆԱՏՕ-ի բանակ է դարձել․ վարչապետ
Ուկրաինական ԶՈւ-ն փաստացի ՆԱՏՕ-ի բանակ է դարձել․ վարչապետ
Sputnik Արմենիա
Շմիգալը նշել է, որ Կիևն իրականացնում է անհրաժեշտ բարեփոխումները՝ ավարտելով Եվրահանձնաժողովի յոթ հանձնարարականների կատարումը։ 24.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-24T17:14+0400
2023-02-24T17:14+0400
2023-02-24T17:21+0400
ուկրաինա
նատօ
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0c/49675335_0:0:1600:901_1920x0_80_0_0_8c5c1ab186ec2963d2b381d40850d2ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքի ստանդարտների ներդրման և դրա տեխնիկայի կիրառման շնորհիվ ուկրաինական զինված ուժերը փաստացի ՆԱՏՕ-ի բանակ են դարձել։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը «El Confidencial» թերթին տված հարցազրույցում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Շմիգալը վստահ է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատերազմի վարման զգալի փորձ են կուտակել, որը Կիևը կարող է կիսել դաշինքի անդամ երկրների հետ։Բացի այդ, Շմիգալը նշել է, որ Կիևն իրականացնում է անհրաժեշտ բարեփոխումները՝ ավարտելով Եվրահանձնաժողովի յոթ հանձնարարականների կատարումը։ Նրա գնահատմամբ՝ ԵՀ-ն այս գարնանը կքննարկի Ուկրաինայի ձեռնարկած բոլոր քայլերը, որպեսզի երկու տարի անց Կիևը ԵՄ անդամ դառնալու օրինական հնարավորություն ունենա։Ֆրանսիան մտադիր է ավելացնել Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0c/49675335_124:0:1487:1022_1920x0_80_0_0_82a717dd078d082a694f9f0ea6d4e799.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, նատօ, բանակ
Ուկրաինական ԶՈւ-ն փաստացի ՆԱՏՕ-ի բանակ է դարձել․ վարչապետ
17:14 24.02.2023 (Թարմացված է: 17:21 24.02.2023) Շմիգալը նշել է, որ Կիևն իրականացնում է անհրաժեշտ բարեփոխումները՝ ավարտելով Եվրահանձնաժողովի յոթ հանձնարարականների կատարումը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքի ստանդարտների ներդրման և դրա տեխնիկայի կիրառման շնորհիվ ուկրաինական զինված ուժերը փաստացի ՆԱՏՕ-ի բանակ են դարձել։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը «El Confidencial» թերթին տված հարցազրույցում: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Շմիգալը վստահ է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատերազմի վարման զգալի փորձ են կուտակել, որը Կիևը կարող է կիսել դաշինքի անդամ երկրների հետ։
«Այս ամենն ինձ վստահություն է ներշնչում, որ Ուկրաինան մոտ ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի շատ ուժեղ և միաժամանակ անհրաժեշտ անդամ։ Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամները շատ կարևոր որոշումներ են կայացնելու։ Մենք հույս ունենք, որ դրանք կլինեն այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում»,-պարզաբանել է վարչապետը։
Բացի այդ, Շմիգալը նշել է, որ Կիևն իրականացնում է անհրաժեշտ բարեփոխումները՝ ավարտելով Եվրահանձնաժողովի յոթ հանձնարարականների կատարումը։ Նրա գնահատմամբ՝ ԵՀ-ն այս գարնանը կքննարկի Ուկրաինայի ձեռնարկած բոլոր քայլերը, որպեսզի երկու տարի անց Կիևը ԵՄ անդամ դառնալու օրինական հնարավորություն ունենա։