00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայում սպանել են Ստամբուլի ահաբեկչության կազմակերպչին

© AP Photo / Francisco SecoՍտամբուլի Իսթիքլալ փողոցում՝ պայթյունից հետո
Ստամբուլի Իսթիքլալ փողոցում՝ պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Ստամբուլի Իսթիքլալ փողոցում՝ պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ստամբուլի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել նախորդ տարվա նոյեմբերին։ Այն ժամանակ 6 մարդ էր մահացել, 80-ից ավելին տուժել էին։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են Ստամբուլի ահաբեկչության կազմակերպչին։ Տեղեկությունը փոխանցում է Anadolu գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ահաբեկչությունը ծրագրած և ակտիվ մասնակցություն ունեցած ահաբեկիչ Հալիլ Մենջիին վերացնելու գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում։
Թուրքիայի հատուկ ծառայությունների վարկածի համաձայն՝ Մենջին ուղղորդել է ահաբեկչության երկու մասնակիցներին՝ Ահլամ Ալբաշիր Սալեհին և Բիլալ Հասանին, ընդ որում` վերջինիս հաջողվել է նրա օգնությամբ արտերկիր փախչել։
«MİT-ի տվյալներով՝ Հալիլ Մենջին սպանվել է 2023 թվականի փետրվարի 22-ին Ղամիշլիի շրջանում», - փոխանցում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ փողոցում պայթյուն էր տեղի ունեցել, 6 մարդ էր մահացել, 81 մարդ տուժել էր։
Ահաբեկչության մեջ կասկածվող անձը ձերբակալվել էր, կինը խոստովանել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ իր կապը։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել էր, որ կասկածներ ունեն, թե ահաբեկչություն իրականացնելու վերաբերյալ հրաման է եղել սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքից, ահաբեկչությունն իրականացնող անձն էլ Թուրքիայի տարածք է մտել Աֆրին քաղաքով։
Լրահոս
0