https://arm.sputniknews.ru/20230224/mer-shaheric-e-bkhum-vor-arcakhi-kargavvorman-harcy-mna-hetvo-vorvoshelun-suren-sargsjan-55853173.html
Մեր շահերից է բխում, որ Արցախի կարգավորման հարցը մնա հետո որոշելուն. Սուրեն Սարգսյան
Մեր շահերից է բխում, որ Արցախի կարգավորման հարցը մնա հետո որոշելուն. Սուրեն Սարգսյան
Sputnik Արմենիա
Քաղաքագետը չբացառեց, որ առաջիկայում Մոսկվայում նույնպես կարող է ինչ-որ հանդիպում լինել։ 24.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-24T14:25+0400
2023-02-24T14:25+0400
2023-02-24T16:50+0400
հայաստան
թուրքիա
ադրբեջան
ռուսաստան
ամն
սուրեն սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55862833_0:0:1601:901_1920x0_80_0_0_2989cd5f3d7b2c5e574c045f5ff17c6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում որքան դանդաղի Ռուսաստանը, Արևմուտքն է առիթից օգտվելու, և հակառակը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։Հարցին, թե հնարավո՞ր է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ խաղաղության պայմանագիրը կնքվի` Սարգսյանը պատասխանեց, որ չի բացառում, որ պրոցեսն արագացված է։ Նա նշում է` բոլորը հասկանում են, որ արագացված է պետք գործել, քանի Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ճգնաժամով` այստեղ մրցակցություն է։Քաղաքագետի խոսքով` Արևմուտքը զբաղվում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացով, իսկ Մոսկվան` 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կյանքի կոչմամբ։ «Բոլորին պետք է ասենք` ոչինչ չենք քննարկելու, քանի դեռ Լաչինի միջանցքը բաց չէ». ՕրբելյանՍարգսյանը հավելեց, որ մեր շահերից կբխի, եթե Արցախի կարգավորման հարցը մնա հետո որոշելուն, ինչի մասին առաջին հերթին խոսում են ռուսները։ Նա չբացառեց նաև, որ առաջիկայում Մոսկվայում նույնպես կարող է ինչ-որ հանդիպում լինել։Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Սարգսյանը նշեց, որ նույնիսկ եթե դրանք կարգավորվեն և սահմանը բացվի, դա չի նշանակում անվտանգության երաշխիքներ.Նա հավելեց, որ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն գնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհով` բավարարելով Թուրքիայի պատմական բոլոր նախապայմանները։Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել։ Հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ` սպասում են Երևանի և Բաքվի պատասխանին։
թուրքիա
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55862833_88:0:1511:1067_1920x0_80_0_0_e930efa2b877688ec91549e8e3e7f75a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ադրբեջան, ռուսաստան, ամն, սուրեն սարգսյան
հայաստան, թուրքիա, ադրբեջան, ռուսաստան, ամն, սուրեն սարգսյան
Մեր շահերից է բխում, որ Արցախի կարգավորման հարցը մնա հետո որոշելուն. Սուրեն Սարգսյան
14:25 24.02.2023 (Թարմացված է: 16:50 24.02.2023) Քաղաքագետը չբացառեց, որ առաջիկայում Մոսկվայում նույնպես կարող է ինչ-որ հանդիպում լինել։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում որքան դանդաղի Ռուսաստանը, Արևմուտքն է առիթից օգտվելու, և հակառակը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Վերջին 30 տարիներին տեսել ենք, որ Վաշինգտոնը շատ պասիվ է եղել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ էլ ԼՂ բանակցային գործընթացում, և նախաձեռնությունը ռուսներն են վերցրել։ Եղել է նաև պահ, որ ՌԴ–ն է դանդաղել, և Վաշինգտոնն է իր ձեռքը վերցրել նախաձեռնությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ–ն մշտապես ակտիվացել է տարածաշրջանում հայ–թուրքական հարաբերությունների կամ ԼՂ հարցով, երբ հնարավորություն է տեսել խնդրի կարգավորման համար»,–ասաց քաղաքագետը։
Հարցին, թե հնարավո՞ր է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ խաղաղության պայմանագիրը կնքվի` Սարգսյանը պատասխանեց, որ չի բացառում, որ պրոցեսն արագացված է։ Նա նշում է` բոլորը հասկանում են, որ արագացված է պետք գործել, քանի Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ճգնաժամով` այստեղ մրցակցություն է։
Քաղաքագետի խոսքով` Արևմուտքը զբաղվում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացով, իսկ Մոսկվան` 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կյանքի կոչմամբ։
Սարգսյանը հավելեց, որ մեր շահերից կբխի, եթե Արցախի կարգավորման հարցը մնա հետո որոշելուն, ինչի մասին առաջին հերթին խոսում են ռուսները։ Նա չբացառեց նաև, որ առաջիկայում Մոսկվայում նույնպես կարող է ինչ-որ հանդիպում լինել։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Սարգսյանը նշեց, որ նույնիսկ եթե դրանք կարգավորվեն և սահմանը բացվի, դա չի նշանակում անվտանգության երաշխիքներ.
«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ոչ մեկ դեմ չէ, այլ հարց է, թե ինչ գնով դա պետք է լինի, և ՀՀ–ն ինչ գին կվճարի դրա դիմաց։ Եթե հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվեն, դա չի նշանակում, որ Թուրքիան ագրեսիվ գործողություններից և Ադրբեջանին աջակցելուց զերծ է մնալու»։
Նա հավելեց, որ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն գնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհով` բավարարելով Թուրքիայի պատմական բոլոր նախապայմանները։
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել։ Հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ` սպասում են Երևանի և Բաքվի պատասխանին։