00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Տիգրան Ավինյան
Եթե ճիշտ եղաք՝ ես Նազարյանին էլ կհեռացնեմ․Ավինյան
09:24
9 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր բացթողումն այն է, որ չկարողացանք հեռացնել իշխանություններին. Սեյրան Օհանյան

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր դաշտում, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի, ամբողջությամբ չստեղծվեց այն ուժը, որը կարող էր իրական հակազդեցություն դառնալ գործող իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ընդդիմության հիմնական բացթողումն այն է, որ չկարողացավ վերացնել ներկա իշխանություններին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով`բացի խորհրդարանում հայտարարություններից, նախաձեռնություններից, իրենք նախաձեռնել են «Դիմադրություն» շարժումը, որին կարող էր միանալ ցանկացած ընդդիմադիր կեցվածք ունեցող ուժ և իր ներդրումն ունենալ։
«Մենք կարողացանք Հայաստանում գեներացնել պայքարի ներուժը և թույլ չտալ իշխանություններին, որ նրանք ժամանակից շուտ ինչ-որ այլ գործողություններ ձեռնարկեն։ Ինչ վերաբերում է մարտավարական գործողություններին՝ ինչ – որ գյուղի հանձնմանը, սահմաններին տիրող իրավիճակին, ապա դա իշխանության պատասխանատվության ոլորտում է»,-ասաց Օհանյանը` հավելելով, որ եղել են նաև թերություններ։
Մասնավորապես, Օհանյանի դիտարկմամբ, ընդդիմադիր դաշտում ամբողջությամբ չստեղծվեց այն ուժը, որը կարող էր իրական դիմադրություն ստեղծել, իրական մեծ ներուժ լինել և թույլ չտալ իշխանություններին այլ քայլեր կատարել։
«Մենք թերացել ենք, որ չկարողացանք հեռացնել այն իշխանություններին, որոնք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ որոշումներ չեն ընդունում»,–ասաց նա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կարծիքով` ողջ ընթացիկ բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ հայկական ղեկավարությունը չի թաքցնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրերը:
Անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը` Սեյրան Օհանյանը նշեց` ինքը չէր ցանկանա, որ Վարդանյանը հեռանար, քանի որ դա բացասական հետևանքներ կունենա Արցախի համար։ Նրա կարծիքով` Արցախում Վարդանյանը սկսել էր մի գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
2022–ի ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, և մայիսի 2-ից սկսվեցին անհնազանդության ակցիաները։
Հունիսի 14-ին Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքեցին: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. նրանք շարունակելու են անհնազանդության ակցիաներն ու երթերը, գնալու են մինչև վերջ:
Լրահոս
0