00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022-ին. փորձագետը կոռեկտ չի համարում դոլարային համեմատությունները

Բաժանորդագրվել
Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2022 թվականին. փորձագետը պարզաբանել է, թե ինչու դոլարային համեմատությունները կոռեկտ չեն109
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. 2022 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված ՀՆԱ աճը թեև ցուցանիշային է, բայց աննախադեպ չէ։ Իսկ ՀՆԱ-ն դոլարով հաշվելը տնտեսագետ Հրանտ Միքայելյանը համարում է ոչ կոռեկտ և նույնիսկ ինչ-որ առումով՝ մանիպուլյատիվ։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը շուտով կհասնի 6700-6800 դոլարի ցուցանիշին և կհավասարվի Արևելյան Եվրոպայի որոշ երկրների հետ, իսկ տնտեսական ակտիվությունն ամենաբարձրն է եղել վերջին 15 տարվա ընթացքում:
Շատ մասնագետների կարծիքով` տնտեսության ակտիվության հաշվարկը իրական պատկերը չի արտացոլում մի շարք պատճառներով։
«Այն գրաֆիկներին, որոնցում ընտրողաբար ներկայացվում է մեկ ցուցանիշ, և հատկապես ազգային տնտեսության ցուցանիշը արտարժույթով, չարժե վստահել»,-ասաց Միքայելյանը Sputnik Արմենիային։
2022 թվականին գրանցված տնտեսական ակտիվությունը պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի թանկացմամբ (տարվա ընթացքում մոտ 20%-ով), ինչպես նաև երկու արժույթների՝ դրամի և դոլարի մեծ գնաճով։ Արտարժույթով ՀՆԱ-ի աճին հանգեցրել է նաև ապրանքների, ծառայությունների արժեքի թանկացումը (օրինակ, եթե նախկինում ապրանքի արժեքը կազմում էր 100 դոլար, ապա հիմա՝ 109 դոլար)։
Մասնագետն ընդհանուր առմամբ տնտեսության 12,6 տոկոս աճը լավ ցուցանիշ է համարում, սակայն 2002-2007 թվականներին երկրում ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել։
Միքայելյանն ընդգծեց, որ 2022 թվականին ՀՆԱ-ի վրա դրական ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ. ռելոկանտների ներհոսքը (առավելապես Ռուսաստանից), արտասահմանյան միջոցների մեծ ներհոսքը տրանսֆերտներով (խոսքը 2 մլրդ դոլարի լրացուցիչ զուտ ներհոսքի մասին է), երրորդ երկրների համար ապրանքների վերաարտահանումը Հայաստանի տարածքով, մեր երկրի ֆինանսական գործիքների օգտագործումը սպառողների, միգրանտների համար։
ՀՀ տնտեսական ակտիվությունն իշխանությունների շնորհի՞վ է. Ավետիսյանը փաստեր ներկայացրեց
Բացի այդ, թվերի վրա ազդել է 2020 թվականի ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման միտումը։ Ամանորի տոներին ոչ աշխատանքային օրերի կրճատումը երկրի ՀՆԱ-ն ավելացրել է 0,33 տոկոսով:
Դա, իր հերթին, առաջացրել է կենսամակարդակի աննշան աճ` 7 տոկոսով ( 1,5-2%-ը բաժին է ընկնում ռելոկացիային, ինչպես նաև դրա հետ կապված ոլորտներին)։
Ընդ որում փաստ չէ, որ նույն միտումը կշարունակվի նաև 2023 թվականին։ Միքայելյանը չի փորձում կանխատեսել այս տարվա ցուցանիշներն ու տնտեսական աճը, որին սպասում են իշխանությունները։
Փորձագետը նշեց, որ շատ բան կախված է արտաքին գործոններից։ Մասնավորապես, Հայաստան արժույթի ներհոսքը կոնյուկտուրային բնույթ է կրում և մեր երկրի սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձություններից է կախված։
«Դրանք դժվար են կանխատեսվում հայկական տնտեսության տեսանկյունից։ Շատ բան կախված է նրանից, թե որքան շուտ կկարգավորվի իրավիճակը Ուկրաինայում, ռելոկանտների որքան մասը կլքի երկիրը, ինչպես նաև որքան երկար կտևեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները»,-ասաց Միքայելյանը։
Նա հավելեց, որ տնտեսական ակտիվության վերաբերյալ իշխանությունների ակնկալիքները կարող են կատարվել միայն լավ տարածաշրջանային կոնյունկտուրայի և սահմանին սրացման բացակայության դեպքում:
Լրահոս
0