00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բոլորին պետք է ասենք` ոչինչ չենք քննարկելու, քանի դեռ Լաչինի միջանցքը բաց չէ». Օրբելյան

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Արամ Օրբելյան
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` միջազգային իրավունքի և գործիքակազմի ճիշտ ընկալման խնդիր կա։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը պետք է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և բոլորին ասի, որի ոչինչ չի ուզում քննարկել, քանի դեռ Լաչինի միջանցքը բաց չէ։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց` կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Բաքվին բացել ճանապարհը։
«Պետք նրանցից հարցնենք, թե ինչ են անում, որպեսզի դատարանի որոշումն իրականացվի։ Դա իրականացնելուց հետո միայն պետք է այլ հարցեր քննարկել։ Քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել, չի կարելի անցնել հաջորդներին, քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել, Արցախի ճանապարհը չի բացվել, ինչպես որոշել է դատարանը, ուրիշ հարցով չպետք է բանակցություն լինի։ Եթե դու մեկ անգամ զիջում ես, ապա անընդհատ զիջելու ես, իրենք էլ գնալու են ամենափոքր դիմադրողականության ուղղությամբ։ Որտեղ դիմադրողականությունը թույլ լինի, այդ կողմի վրա ճնշումը կմեծացվի»,– ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով` առհասարակ միջազգային իրավունքի և դրա աշխատելու գործիքակազմի ճիշտ ընկալման խնդիր կա, և միջազգային իրավունքը պետք չէ դիտել «մի կտորով», այսինքն` դատարանը որոշեց կամ չորոշեց։
Ըստ փաստաբանի` էական է, թե ինչ է ցանկանում Հայաստանը և ինչ արդյունք է ակնկալում։ Եթե արդյունքն այն է, որ Արցախը պետք է անկախանա, ապա միջազգային իրավունքը քայլերից մեկն է, որը հնարավորություն է տալիս բանակցային գործընթացի ուղղությունը փոխել։
Օրբելյանի կարծիքով` Հայաստանն այս պահին ունի դիմակայելու ռեսուրս և դեռ չի անցել բանակցությունների համար անդառնալիության կետը։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. Կիրակոսյան
Լրահոս
0