https://arm.sputniknews.ru/20230224/arterkrum-barekhghtsh-ashkhatanqi-hamar-haj-prkararnery-pargevatrvel-en-medalnervov-55871943.html
Արտերկրում բարեխիղճ աշխատանքի համար հայ փրկարարները պարգևատրվել են մեդալներով
Արտերկրում բարեխիղճ աշխատանքի համար հայ փրկարարները պարգևատրվել են մեդալներով
Sputnik Արմենիա
Պարգևները նրանց հանձնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ 24.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-24T18:00+0400
2023-02-24T18:00+0400
2023-02-24T18:17+0400
երկրաշարժ
թուրքիա
սիրիա
փրկարար
ներքին գործերի նախարարություն (նգն)
հայ
պարգևատրում
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55872562_0:156:1601:1056_1920x0_80_0_0_b4437520b43c5dac850ca5a8162b7869.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով մի շարք փրկարաններ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Պարգևները նրանց հանձնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։Փրկարար ծառայության տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար` շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու:Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերն աղետի գոտում փլատակներից դուրս են բերել 20 մարմին։Հալեպում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ, տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են ուսուցողական դաս «Ինչպես գործել երկրաշարժի դեպքում» թեմայով։Նշենք, որ հայ փրկարարնեը Սիրիայից Հայաստան են վերադարձել փետրվարի 14-ին` օդանավով, իսկ փետրվարի 17-ին` Թուրքիայից` ցամաքային ճանապարհով։
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55872562_0:0:1421:1066_1920x0_80_0_0_20896c4a21ef31e6c6e834c98bdb6b14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, թուրքիա, սիրիա, փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն), հայ, պարգևատրում, մեդալ
երկրաշարժ, թուրքիա, սիրիա, փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն), հայ, պարգևատրում, մեդալ
Արտերկրում բարեխիղճ աշխատանքի համար հայ փրկարարները պարգևատրվել են մեդալներով
18:00 24.02.2023 (Թարմացված է: 18:17 24.02.2023) Պարգևները նրանց հանձնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով մի շարք փրկարաններ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Այս մասին
հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Պարգևները նրանց հանձնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
«Փրկարարները պարգևատրվել են երաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայության տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար` շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։
Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերն աղետի գոտում փլատակներից
դուրս են բերել 20 մարմին։
Հալեպում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ, տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են ուսուցողական դաս «Ինչպես գործել երկրաշարժի դեպքում» թեմայով։
Նշենք, որ հայ փրկարարնեը Սիրիայից Հայաստան են վերադարձել փետրվարի 14-ին` օդանավով, իսկ փետրվարի 17-ին` Թուրքիայից` ցամաքային ճանապարհով։