https://arm.sputniknews.ru/20230224/arevmutqy-hhin-talis-e-zhandarmner-isk-ukrainajin-milivonavor-dvolarner-khachikjan-55848898.html
Արևմուտքը ՀՀ–ին տալիս է ժանդարմներ, իսկ Ուկրաինային` միլիարդավոր դոլարներ. Խաչիկյան
Արևմուտքը ՀՀ–ին տալիս է ժանդարմներ, իսկ Ուկրաինային` միլիարդավոր դոլարներ. Խաչիկյան
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով` մի քանի շաբաթ կամ ամիս հետո տեղի կունենա մեծ ռազմական էսկալացիա, ինչը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։ 24.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-24T13:42+0400
2023-02-24T13:42+0400
2023-02-24T14:40+0400
քաղաքագետ
արևմուտք
ուկրաինա
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55616075_0:76:700:470_1920x0_80_0_0_9b350895fa8187624137628e7afdda78.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արևմուտքը Ուկրաինային տալիս է 160 միլիարդ դոլար, ամենավերջին ժամանակակից զինտեխնոլոգիան` ինքնաթիռներ, տանկեր, դրոններ և այլն, Հայաստանին տալիս է «գեղեցիկ ժանդարմներ» (ԵՄ դիտորդներ - խմբ.)։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։Քաղաքագետը Արևմուտքի կողմից Կիևին հսկայածավալ զենքերի մատակարարման փաստից ենթադրում է, որ առաջիկայում` մի քանի շաբաթ կամ ամիս հետո, տեղի կունենա մեծ ռազմական էսկալացիա, ինչը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական բանակցություններին և Արևմտյան և ռուսական առաջարկվող տարբերակներին, Խաչիկյանն ընդգծեց, որ հեռանալով ռուսական տարբերակից և մոտենալով արևմտյան տարբերակին՝ իշխանությունները որոշ չափով հեռանում են 2020 թվականի նոյեմբերի 9–ի պայմանագրից։«Որքանով մենք հեռանում ենք ՌԴ–ից, այնքանով մեր պայմանագրի ուժը թուլացնում ենք։ Այսինքն` կարող է ինչ–որ նոր պայմանավորվածություն լինել, ըստ որի տեղադրվեն ինչ-որ անցակետեր, մաքսակետեր. պաշտոնապես դառնա (Լաչինը) Ադրբեջանի տարածք, ոչ թե միջանցք»,–ասաց նա։ Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. ԿիրակոսյանՔաղաքագետի կարծիքով՝ ռուսական տարբերակում որոշ չափով հնարավորություն կար ապագայում քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, սակայն Արևմտյան տարբերակը նման հնարավորություն չի տալիս։Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
արևմուտք
ուկրաինա
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55616075_54:0:681:470_1920x0_80_0_0_6be20189536851fc3d02d08950ad7671.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքագետ, արևմուտք, ուկրաինա, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
քաղաքագետ, արևմուտք, ուկրաինա, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
Արևմուտքը ՀՀ–ին տալիս է ժանդարմներ, իսկ Ուկրաինային` միլիարդավոր դոլարներ. Խաչիկյան
13:42 24.02.2023 (Թարմացված է: 14:40 24.02.2023) Քաղաքագետի կարծիքով` մի քանի շաբաթ կամ ամիս հետո տեղի կունենա մեծ ռազմական էսկալացիա, ինչը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արևմուտքը Ուկրաինային տալիս է 160 միլիարդ դոլար, ամենավերջին ժամանակակից զինտեխնոլոգիան` ինքնաթիռներ, տանկեր, դրոններ և այլն, Հայաստանին տալիս է «գեղեցիկ ժանդարմներ» (ԵՄ դիտորդներ - խմբ.)։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Քաղաքագետը Արևմուտքի կողմից Կիևին հսկայածավալ զենքերի մատակարարման փաստից ենթադրում է, որ առաջիկայում` մի քանի շաբաթ կամ ամիս հետո, տեղի կունենա մեծ ռազմական էսկալացիա, ինչը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։
«Խոսվում է Ղրիմի վրա հրթիռային հարձակման մասին։ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունն ասել է, որ դրա համար պատրաստ է մեծ հեռահարության հրթիռներ տրամադրել։ Այսինքն` Արևմուտքը հիմա դրդում է Ուկրաինային հարձակվել Ղրիմի վրա, իսկ Ռուսաստանը ի պատասխան կկիրառի միջուկային զենք։ Եթե անգամ լինեն փոքր ծավալի միջուկային հարվածներ, կլինի այն, ինչ եղավ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի դեպքում»,–ասել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական բանակցություններին և Արևմտյան և ռուսական առաջարկվող տարբերակներին, Խաչիկյանն ընդգծեց, որ հեռանալով ռուսական տարբերակից և մոտենալով արևմտյան տարբերակին՝ իշխանությունները որոշ չափով հեռանում են 2020 թվականի նոյեմբերի 9–ի պայմանագրից։
«Որքանով մենք հեռանում ենք ՌԴ–ից, այնքանով մեր պայմանագրի ուժը թուլացնում ենք։ Այսինքն` կարող է ինչ–որ նոր պայմանավորվածություն լինել, ըստ որի տեղադրվեն ինչ-որ անցակետեր, մաքսակետեր. պաշտոնապես դառնա (Լաչինը) Ադրբեջանի տարածք, ոչ թե միջանցք»,–ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական տարբերակում որոշ չափով հնարավորություն կար ապագայում քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, սակայն Արևմտյան տարբերակը նման հնարավորություն չի տալիս։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։
Դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։