https://arm.sputniknews.ru/20230224/arajik-harutjunjany-patrastvum-e-amusnacnel-dstery-hraparak-55840267.html
Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ամուսնացնել դստերը. «Հրապարակ»
Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ամուսնացնել դստերը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Արցախի նախագահի ընտանիքի մտերիմներից մեկը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ հարսանիքն անպայման Արցախում են անելու։ 24.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-24T10:06+0400
2023-02-24T10:06+0400
2023-02-24T10:10+0400
արցախ
արայիկ հարությունյան
դուստր
ամուսնություն
հարսանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50136226_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8d16d94dda124c805002a79de3740b1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` նշելով, որ զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել:Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։Արցախում լուրեր էին շրջանառվում, թե որոշել են հարսանիքն անել Հայաստանում, որպեսզի ՀՀ պաշտոնյաներ էլ մասնակցեն, և դրա համար է Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում, որ Լաչինը բացվի, սակայն ընտանիքի մտերիմներից մեկը թերթի հետ զրույցում խիստ վրդովվել է այդ հարցից։Պարբերականի զրուցակիցը հավելել է, որ եթե իրավիճակը փոխվի, ու ճանապարհը բացվի, հարսանիքը մի քիչ ավելի լայն կազմով են անելու, բայց մի քանի ամսից և անպայման Արցախում։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50136226_84:0:1524:1080_1920x0_80_0_0_ffa33f25ec929b6817bbc4e8922ef29f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արայիկ հարությունյան, դուստր, ամուսնություն, հարսանիք
արցախ, արայիկ հարությունյան, դուստր, ամուսնություն, հարսանիք
Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ամուսնացնել դստերը. «Հրապարակ»
10:06 24.02.2023 (Թարմացված է: 10:10 24.02.2023) Արցախի նախագահի ընտանիքի մտերիմներից մեկը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ հարսանիքն անպայման Արցախում են անելու։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` նշելով, որ զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել:
Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։
Արցախում լուրեր էին շրջանառվում, թե որոշել են հարսանիքն անել Հայաստանում, որպեսզի ՀՀ պաշտոնյաներ էլ մասնակցեն, և դրա համար է Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում, որ Լաչինը բացվի, սակայն ընտանիքի մտերիմներից մեկը թերթի հետ զրույցում խիստ վրդովվել է այդ հարցից։
«Բացառված է, Արցախում էլ շատ փոքր կազմով ենք անելու, եթե վիճակը չփոխվի»»,– ասել է նա։
Պարբերականի զրուցակիցը հավելել է, որ եթե իրավիճակը փոխվի, ու ճանապարհը բացվի, հարսանիքը մի քիչ ավելի լայն կազմով են անելու, բայց մի քանի ամսից և անպայման Արցախում։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։