https://arm.sputniknews.ru/20230223/tshanaparhajin-anvtangutjan-himnakhndirneri-lutsumn-arajnahertutjun-e-pvokhvarchapet-55804603.html
Ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծումն առաջնահերթություն է. փոխվարչապետ
Ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծումն առաջնահերթություն է. փոխվարչապետ
Sputnik Արմենիա
Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T13:50+0400
2023-02-23T13:50+0400
2023-02-23T13:50+0400
տիգրան խաչատրյան
նիստ
ճանապարհային ոստիկանություն(ճո)
ավտովթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55803837_0:42:700:436_1920x0_80_0_0_fd333c5b946ae4ffdf6aceb61238e1e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները, ՃՏՊ–ների վիճակագրությունը և դրանց նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հայտնում եմ կառավարությունից։Հաշվի առնելով «Ճանապարհային անվտանգության բարելավման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՏԿԵՆ–ի և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի համագործակցությամբ 2021-ին իրականացված առցանց կրթական ծրագրի հաջող փորձը, առաջարկվել է ԿԳՄՍՆ–ին դիտարկել այն կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը։Քննարկվել են նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։Հիշեցնենք, որ 2022թ․-ին Հայաստանում հիմնանորոգվել է մոտ 300 կմ ճանապարհ, միջին նորոգման աշխատանքներ են տարվել մոտ 153 կմ ճանապարհահատվածներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55803837_69:0:692:467_1920x0_80_0_0_aadccbbaab5ef57e3c890302741f6db5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան խաչատրյան, նիստ, ճանապարհային ոստիկանություն(ճո), ավտովթար
տիգրան խաչատրյան, նիստ, ճանապարհային ոստիկանություն(ճո), ավտովթար
Ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծումն առաջնահերթություն է. փոխվարչապետ
Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները, ՃՏՊ–ների վիճակագրությունը և դրանց նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը,
հայտնում եմ կառավարությունից։
Հաշվի առնելով «Ճանապարհային անվտանգության բարելավման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՏԿԵՆ–ի և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի համագործակցությամբ 2021-ին իրականացված առցանց կրթական ծրագրի հաջող փորձը, առաջարկվել է ԿԳՄՍՆ–ին դիտարկել այն կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը։
«Խաչատրյանն ընդգծել է ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը, կարևորել բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցությունը և համակարգված աշխատանքը։ Սա իր դրական և տեսանելի ազդեցությունը կունենա ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման վրա»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։
Հիշեցնենք, որ 2022թ․-ին Հայաստանում հիմնանորոգվել է մոտ 300 կմ ճանապարհ, միջին նորոգման աշխատանքներ են տարվել մոտ 153 կմ ճանապարհահատվածներում։