https://arm.sputniknews.ru/20230223/siriaji-nakhagahy-shnvorhakal-e-hajastanin-ognutjan-hamar-handipel-en-mirzvojann-u-asady-55825548.html
Սիրիայի նախագահը շնորհակալ է Հայաստանին օգնության համար. հանդիպել են Միրզոյանն ու Ասադը
Սիրիայի նախագահը շնորհակալ է Հայաստանին օգնության համար. հանդիպել են Միրզոյանն ու Ասադը
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը Սիրիա է մեկնել օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T19:00+0400
2023-02-23T19:00+0400
2023-02-23T19:03+0400
սիրիա
բաշար ալ–ասադ
հայաստան
արարատ միրզոյան
օգնություն
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55824582_0:125:1601:1025_1920x0_80_0_0_9c1b63e94ba9b9e0c117c7e943487c0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը «Թվիթերում»։Ասադը նաև հիշեցրել է Սիրիայի և աշխարհի տարբեր երկրներում հայերի հետ պատմական հարաբերությունների մասին։Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դամասկոսում հանդիպում է ունեցել սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ-Միկդադիի հետ։ Նախարար Միրզոյանը Սիրիա է մեկնել ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55824582_107:0:1474:1025_1920x0_80_0_0_51ef24339f6359bcc844395167436a45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, բաշար ալ–ասադ, հայաստան, արարատ միրզոյան, օգնություն, երկրաշարժ
սիրիա, բաշար ալ–ասադ, հայաստան, արարատ միրզոյան, օգնություն, երկրաշարժ
Սիրիայի նախագահը շնորհակալ է Հայաստանին օգնության համար. հանդիպել են Միրզոյանն ու Ասադը
19:00 23.02.2023 (Թարմացված է: 19:03 23.02.2023) ՀՀ ԱԳ նախարարը Սիրիա է մեկնել օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը «
Թվիթերում»։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր փրկարարական թիմերին և երկրաշարժից տուժածներին ուղղված մարդասիրական օգնության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ասադը նաև հիշեցրել է Սիրիայի և աշխարհի տարբեր երկրներում հայերի հետ պատմական հարաբերությունների մասին։
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դամասկոսում
հանդիպում է ունեցել սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ-Միկդադիի հետ։ Նախարար Միրզոյանը Սիրիա է մեկնել ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։