https://arm.sputniknews.ru/20230223/siriaji-hajkakan-hamajnqy-kamurj-e-2-erkrneri-mijev-meknarkel-e-ag-nakhararneri-handipumy-55807757.html
Սիրիայի հայկական համայնքը կամուրջ է 2 երկրների միջև. հանդիպել են արտգործնախարարները
Սիրիայի հայկական համայնքը կամուրջ է 2 երկրների միջև. հանդիպել են արտգործնախարարները
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի... 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T14:51+0400
2023-02-23T14:51+0400
2023-02-23T14:53+0400
արարատ միրզոյան
սիրիա
սիրիահայ
հայաստան
դամասկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55807598_0:0:1601:901_1920x0_80_0_0_6e0b6cf60052a341be638fbd561ec810.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Այս մասին այսօր Դամասկոսում հանդիպման ժամանակ արձանագրել են ՀՀ–ի և Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ ալ-Միկդադին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։«Արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա»,– ասված է հաղորդագրությունում։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը:Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ:Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
սիրիա
դամասկոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55807598_76:0:1499:1067_1920x0_80_0_0_7631af562a000fccf1161802ff26b59e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, սիրիա, սիրիահայ, հայաստան, դամասկոս
արարատ միրզոյան, սիրիա, սիրիահայ, հայաստան, դամասկոս
Սիրիայի հայկական համայնքը կամուրջ է 2 երկրների միջև. հանդիպել են արտգործնախարարները
14:51 23.02.2023 (Թարմացված է: 14:53 23.02.2023) Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Այս մասին այսօր Դամասկոսում հանդիպման ժամանակ արձանագրել են ՀՀ–ի և Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ ալ-Միկդադին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին
փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը:
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ:
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները: