https://arm.sputniknews.ru/20230223/rdi-dem-patzhamijvocneri-hertakan-patety-chi-azdi-atvomajin-volvorti-ev-almastneri-vra-zlm-55806755.html
ՌԴ–ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը չի ազդի ատոմային ոլորտի և ալմաստների վրա. ԶԼՄ
ՌԴ–ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը չի ազդի ատոմային ոլորտի և ալմաստների վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, բանակցությունները կշարունակվեն այսօր: 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T14:36+0400
2023-02-23T14:36+0400
2023-02-23T14:38+0400
եվրամիություն
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24435153_0:7:3077:1738_1920x0_80_0_0_a860195ac0e15e6555ce1af7934d0a35.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ատոմային արդյունաբերությունը և ալմաստի բիզնեսը չեն ընդգրկվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական «La Vanguardia» թերթին:Նշվում է, որ պատժամիջոցների ընդունման համար բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունն է պետք։ Ամենամեծ առարկությունները կրկին ներկայացնում է Բուդապեշտը, որը խնդրում է որոշ անուններ հանել պատրաստվող փաստաթղթից, ինչպես նաև դեմ է այն առաջարկին, որ պատժամիջոցների երկարաձգումը, որը մինչ այժմ տեղի էր ունենում վեց ամիսը մեկ, ամենամյա դառնա։Թերթը գրում է` պատժամիջոցների նոր փաթեթի նպատակն է 10 մլրդ եվրոյի արտահանման սահմանափակումների միջոցով վնաս հասցնել ՌԴ ռազմական և տեխնոլոգիական հատվածին։ Բացի ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև առևտրի նոր սահմանափակումներից, որոնք կանդրադառնան հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների շուրջ 47 էլեկտրոնային բաղադրիչների վրա, այժմ քննարկվող փաստաթուղթը պատժամիջոցներից խուսափելը կանխելու և դրանց կատարման նկատմամբ ավելի լավ վերահսկելու միջոցներ է նախատեսում:ԵՄ-ն չի համաձայնեցրել ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցները. ԶԼՄԱնցյալ տարվա փետրվարի վերջից ի վեր Եվրամիությունն արդեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ներառում են ֆինանսական, առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև անհատական պատժամիջոցներ:ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը:ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի ազդի ռուսական ուրանի վրա. Եվրահանձնաժողով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24435153_211:0:2942:2048_1920x0_80_0_0_59d103c74828a32a519645ec4bf8d2d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ
եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ
ՌԴ–ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը չի ազդի ատոմային ոլորտի և ալմաստների վրա. ԶԼՄ
14:36 23.02.2023 (Թարմացված է: 14:38 23.02.2023) Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, բանակցությունները կշարունակվեն այսօր:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ատոմային արդյունաբերությունը և ալմաստի բիզնեսը չեն ընդգրկվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական «La Vanguardia» թերթին:
Պարբերականի համաձայն՝ Հունգարիան, Ֆրանսիան, Բուլղարիան և Բելգիան դեմ են ռուսական ատոմային արդյունաբերության և ալմաստի շահութաբեր բիզնեսի դեմ սահմանափակումների գաղափարին: ԵՄ անդամ երկրների շարքում ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու կողմնակիցներ են Մերձբալթյան երկրները, հատկապես Լիտվան։
Նշվում է, որ պատժամիջոցների ընդունման համար բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունն է պետք։ Ամենամեծ առարկությունները կրկին ներկայացնում է Բուդապեշտը, որը խնդրում է որոշ անուններ հանել պատրաստվող փաստաթղթից, ինչպես նաև դեմ է այն առաջարկին, որ պատժամիջոցների երկարաձգումը, որը մինչ այժմ տեղի էր ունենում վեց ամիսը մեկ, ամենամյա դառնա։
Թերթը գրում է` պատժամիջոցների նոր փաթեթի նպատակն է 10 մլրդ եվրոյի արտահանման սահմանափակումների միջոցով վնաս հասցնել ՌԴ ռազմական և տեխնոլոգիական հատվածին։ Բացի ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև առևտրի նոր սահմանափակումներից, որոնք կանդրադառնան հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների շուրջ 47 էլեկտրոնային բաղադրիչների վրա, այժմ քննարկվող փաստաթուղթը պատժամիջոցներից խուսափելը կանխելու և դրանց կատարման նկատմամբ ավելի լավ վերահսկելու միջոցներ է նախատեսում:
Անցյալ տարվա փետրվարի վերջից ի վեր Եվրամիությունն արդեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ներառում են ֆինանսական, առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև անհատական պատժամիջոցներ:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը: